Երկու առաջնորդներն էլ ցանկանում են համաձայնության հասնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման մասին հաղորդումները, Թրամփն ասել է, որ տեղեկությունը պետք է ստուգել։ «Ես դրանում վստահ չեմ։ Մենք կստուգենք»,- ասել է Թրամփը։ Հարցին՝ Ռուսաստանն այդ երեկո կրկին խախտել է հրադադարը, նախագահը սկզբում կրկնել է՝ տեղեկությունները պետք է ստուգել, ապա հավելել. «Երկու կողմում էլ խախտումներ են եղել»։
Զելենսկին հայտարարել էր, որ աջակցում է էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու՝ Թրամփի առաջարկին, մինչդեռ Պուտինի դիրքորոշումը հստակ չէր։ «Կարծում եմ՝ երկուսն էլ աջակցում են դրան»,- ասել է Թրամփը։
Էներգետիկ հրադադարին կողմերի արձագանքի մասին ի պատասխան Թրամփն ասել է. «Նրանք համաձայնել են։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև ես ասացի՝ «Համաձայնվեք»։ Ահա թե ինչու»։
Թրամփը նաև կարծիք է հայտնել,ո ր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է համաձայնության գալ։
«Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է գործարք կնքել, և մենք պետք է հասնենք նրան, որ Զելենսկին նույնպես ցանկանա համաձայնության գալ», - ասել է Թրամփը։ Այս թեմայով մեկ այլ հարցի պատասխանելիս նա նշել է. «Իրականում կարծում եմ, որ Պուտինն ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին»,- նշել է նա։
Թրամփի խոսքով՝ երկու առաջնորդներն էլ ցանկանում են համաձայնության հասնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել. «Պուտինն ու Զելենսկին ցանկանում են գործարք կնքել, բայց չգիտեն՝ ինչպես։ Մենք կհասնենք նրան, որ նրանք համաձայնության գան»։


















































Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երկրորդ սերնդի մոլորակ
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում