ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ Հայաստանի նախագահությամբ
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստը՝ առցանց ձևաչափով։ Նիստը նախագահել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի իրականացման, անդամ երկրների մշակութային ոլորտների վերջին զարգացումների և մշակութային համագործակցության, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների, ինչպես նաև ՍԾՏՀԿ տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրմանը և փոխանցմանը վերաբերող հարցեր։
Նիստի նպատակն էր խթանել ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև մշակութային համագործակցությունը, ամրապնդել մասնագիտական երկխոսությունը և նախանշել մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ոլորտներում տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Քննարկվել են նաև մշակույթի ոլորտում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ու գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Դիմիտրիոս Ռալլիսը, գործադիր մենեջեր Սանդրա Վուժինովիչը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և ոլորտում իրականացվող մշակութային քաղաքականության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։
Նշենք, որ Հայաստանը 2025-2027 թվականներին նախագահում է ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով համագործակցության շրջանակը։ Հայաստանի նախագահության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անդամ երկրների միջև մշակութային ժառանգության պահպանության ոլորտում մասնագիտական երկխոսության խորացմանը և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։
Այս համատեքստում 2025 թվականին ևս տեղի է ունեցել միջազգային հանդիպում ՍԾՏՀԿ անդամ երկրների ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի փորձագետների միջև՝ երկխոսության և համագործակցության հարթակ ձևավորելու, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու նպատակով։


















































Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին