Հաշմանդամություն ունեցող երեխայի ուղեկցողը կօգտվի անվճար հանրային տրանսպորտից․ Գրիգորյան
Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ներկայացվել է նախագիծ, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող անձի մեկ ուղեկցողը նույնպես կկարողանա օգտվել անվճար երթևեկելու իրավունքից։
«Հաշվի առնելով, որ երեխաները հաճախ տրանսպորտից օգտվելու ինքնուրույն դժվարություններ ունեն և ուղեկցողի կարիք ունեն տրանսպորտից լիարժեք օգտվելու համար, ինչպես նաև այն, որ քաղաքացիների կողմից այս հարցը բարձրացվել է քաղաքապետի առջև, ուստի ներկայացվել է նախագիծ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձի, մասնավորապես՝ երեխայի, որն արդեն ունի անվճար օգտվելու իրավունք, մեկ ուղեկցողը նույնպես հնարավորություն ունենա օգտվել այդ արտոնությունից»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։


















































Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում