Աֆղանստանում արբանյակների օգնությամբ հարյուրավոր հնագույն իջեւանատներ են հայտնաբերվել
Հնագետները լրտես արբանյակների եւ ռազմական դրոնների օգնությամբ Աֆղանստանում հարյուրից ավելի իջեւանատներ են հայտնաբերել, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Science ամսագիրը:
Աֆղանստանում արդեն երկար տարիներ պատերազմ է, ուստի հնագետների եւ այլ գիտնականների համար աֆղանական լեռներում եւ անապատներում հետազոտություններ անցկացնելը վտանգավոր է: Աֆղանական եւ ամերիկյան գիտնականները ուսումնասիրության համար օգտագործել են ԱՄՆ կոմերցիոն արբանյակների, լրտես արբանյակների եւ ռազմական դրոնների օգնությամբ ստացված պատկերները: Այդպիսով նրանց հաջողվել է իմանալ հազարավոր, նախկինում անհայտ, պատմական նշանակություն ունեցող վայրերի մասին; Ամենակարեւոր գտածոներից են XVI-XVII դդ. 119 իջեւանատները՝ կառույցներ, որոնք որպես ապաստան են ծառայել Մետաքսի ճանապարհով ճանապարհորդող առեւտրականների համար:
Իջեւանատները տեղակայված են միմյանցից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա. այդքան էր տեւում ապրանքներ տանող քարավանի ճանապարհի մեկ օրը: Նոր տվյալները թույլ կտան ավելին իմանալ Մետաքսի ճանապարհի կենտրոնական հատվածի մասին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա