«Մոլորակը առանց աղբի և թափոնի»
ՇՄ նախարարությունից հայտնում են․ Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
«Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում» թեմայով Էկոկրթական հանդիպում էր կազմակերպվել Կապանի թիվ 12 հիմնական դպրոցում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են կենսաբազմազանության էությունն ու ոչնչացման գործոնները, դրա անխաթարության պահպանմանը միտված միջոցառումները, պահպանության ձևերը, անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակներին ու դասակարգմանը, Սյունիքի մարզի՝ ԶԿՀ ենթակայության տակ գտնվող ԲՀՊՏ-ները, ինչպես նաև մարդ-բնություն կապի ամրապնդմանը՝ էկոզբոսաշրջության միջոցով։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ -ում
ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում» ծրագրին։
Ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, ինչպես նաև «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերին հարակից համայնքների՝ կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիությունը՝ դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում կլիմակայուն գյուղատնտեսական գործելակերպերի խթանման միջոցով՝ դրանով իսկ նվազեցնելով կլիմայական ռիսկերը և արտադրական համակարգերի խոցելիությունը՝ միաժամանակ ապահովելով պահպանվող տարածքների կայունությունը:
‹‹Դիլիջան›› ազգային պարկ ՊՈԱԿ-ում
ՊՈԱԿ-ի գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի աշխատակիցներն այցելել էին Դիլիջան համայնքի Խաչարձանի միջնակարգ դպրոց: 5-8-րդ դասարանների աշակերտների համար իրականացվել է ինտերակտիվ էկոկրթական սեմինար հետևյալ թեմաներով՝ Կարմիր գրքային տեսակները «Դիլիջան» ազգային պարկում և անտառ, ծառահատումներ և դրանց հետևանքները:
Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ-ում
Տեղի է ունեցել «Մոլորակը առանց աղբի և թափոնի» խորագրով կրթական ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել երեխաների իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են թափոնների տեսակներին և դրանց ազդեցությանը բնության վրա, աղբի տեսակավորման կարևորությանը, վերամշակման գործընթացներին և ինչպես կարող է յուրաքանչյուրը նպաստել մաքուր և առողջ միջավայրի պահպանմանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս