Ինչպես է Վիլյամ Սարոյանը ոգեշնչել Դասթին Հոֆմանին (տեսանյութ)
Variety ամսագիրը մի հրաշալի հաղորդաշար ունի՝ Actors on Actors, որի ընթացքում մի դերասանը հարցազրույց է վերցնում մյուսից: Այս անգամ Ջեյմս Ֆրանկոն է հանդես եկել հարցազրույցավարի դերում, որի հյուրն է եղել օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը:
Իր խոսքում Հոֆմանն ուշագրավ խոստովանություն է արել հատկապես մեզ՝ հայերիս համար: Նա հայտարարել է, որ Վիլյամ Սարոյանն է իրեն ոգեշնչել ստեղծագործել (դիտել 12:09 րոպեից սկսած):
«Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին: Ես կարդացել եմ նրա ստեղծագործությունները, երբ 22 տարեկան էի: Մի անգամ նրան հարցրեցին՝ «Ինչո՞ւ ես գրում», եւ նա պատասխանեց՝ «Որովհետեւ դա իմ փրկության միակ ճանապարհն է»: Եվ այդ արտահայտությունը տարիներ շարունակ ուղեկցել է ինձ»,- ասել է Հոֆմանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա