Ժակ Շիրակին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է Le Figaro–ն։ Թերթի տվյալներով՝ համապատասխան փաստաթղթերը հունվարի 23-ին ներկայացվել են Նոբելյան հանձնաժողովին։
Ժակ Շիրակի թեկնածությունն առաջադրել է նրա վաղեմի ընկերների եւ քաղաքական համախոհների խումբը։ Նրանց թվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին նախագահ Բեռնար Ակուայեն, նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆֆարենը եւ Ելիսեյան պալատի նախկին գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Սալա Բարուն։ Le Figaro–ի տվյալներով՝ այդ նախաձեռնության գաղափարն առաջացել է 2016-ի ամռանը։
Նախաձեռնող խումբը ստեղծել է «Ժակ Շիրակ, քաղաքական գործիչ, որն հավատարիմ է երկխոսությանն ու խաղաղությանը»։ Այն գլխավորել է ակնառու քաղաքական գործիչ, էկոնոմիկայի նախկին նախարար Տիերրի Բրետոնը։
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007թթ., իսկ դրանից առաջ զբաղեցնում էր Ֆրանսիայի քաղաքապետի պաշտոնը։


















































Օրհան Փամուքը կոչ է արել Նոբելյան մրցանակը միայն հայտնի գրողների հանձնել
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա