Կանադացին վաճառքի է հանել Այվազովսկու կտավը՝ չիմանալով՝ որքան գումար պահանջել դրա դիմաց
Կանադական ottawacitizen.com կայքում վաճառքի է հանվել հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող կտավներից մեկը:
«Ծովը» կոչվող կտավը ստեղծվել է 1860-ական թվականներին:
Արվեստի գործը վաճառքի է հանել Ռոբ անունով ներկայացած կանադացին, որի պնդմամբ՝ մայրն այս կտավը ձեռք է բերել 1980-ական թվականներին: Կտավին կից կա նաև Տրետյակովյան պատկերասրահի կողմից տրամադրված օրիգինալության հավաստագիրը:
«Ես չեմ կարողանում յուղանկարի վրա գտնել հեղինակի ստորագրությունը, որը, հավանաբար, մնացել է շրջանակի տակ: Ուզում եմ վաճառել կտավը, բայց չգիտեմ՝ ինչպես: Բացի այդ, չգիտեմ, թե շուկայում այն որքան կարժենա»,-հայտարարության մեջ նշել է կանադացին:
Նա նաև չի բացառել, որ արվեստի գործն աճուրդում կարող է վաճառվել 100.000 դոլարով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա