Գուստավ Կլիմտի նկարը վաճառքի է հանվել 45 միլիոն դոլարով
Այսպիսի գին է սահմանել Sotheby’s աճուրդի տունը՝ 1907թվականի «Ծաղիկների այգի» կտավի համար։
Վերջին անգամ նկարը վաճառքի էր հանվել 1994թվականին եւ վաճառվել էր 5,8մլն. դոլարով։ Չնայած հայտարարված բարձր գնին, անանուն վաճառողը հույս ունի զգալիորեն ավելի շատ վաստակել, հայտնում է The Guardian-ը։
Sotheby’s–ի՝ իմպրեսիոնիզմի եւ ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Հելենա Նյումանը հայտարարել է, որ նկարի թանկարժեքությունը պատկերված ծաղիկների անկրկնելի փայլի մեջ է։
«Այդ մեծության նկարիչների կտավների մեծ մասը գտնվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում։ Վերջին տասնամյակում միայն մի քանի նման նշանակության նկար է հայտնվել աճուրդներում», հայտարարել է Նյումանը։
Որպես օրենք, Կլիմտի կտավները առանձնանում են իրենց շշմեցուցիչ թանկ գներով։ Անցած տարի ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին կտավ է վաճառել չինացի գնորդին 150մլն դոլարով։ Ընդ որում ինքը այն գնել էր 2006թվականին 88միլիոն դոլարով։
Կլիմտը (1862-1918թթ.) ավստրիացի սիմվոլիստ–նկարիչ է, հայտնի է հարուստ կանանց դիմանկարների շարքով եւ երկրաչափական պատկերների եւ ծաղիկների նկատմամբ իր սիրով։
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա