Եթե մերն է` վատն է, եթե ամերիկացիներինը, արաբներինը կամ եվրոպացիներինը` անթերի
Երեկ Հայաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները, ինչն էլ քննարկումների թեմա է դարձել: Ավելի ճիշտ, ոչ թե քննարկումների, այլ ծաղրուծանակի: Շատ շատերն իրենց պարտքն են համարում ծաղրել, հեգնել, պախարակել անգամ շահարկում են եկեղեցու թեման, թե ինչ գործ ունի եկեղեցին թղթադրամի վրա:
Իրականում թղթադրամները գրեթե ոչնչով չեն տարբերվում այլ երկրների թղթադրամներից, անգամ ավելի լավն են նայվում, քան երկրորդ սերնդինը, բայց դա չէ կարեւորը: Ուշադրության է արժանի այն, թե ինչ մեծ ոգեւորությամբ են ծաղրում մեր պետականության հիմնական խորհրդանիշերից մեկին: Ուրախանալու փոխարեն, որ մենք ունենք պետություն, որը դրամ է հատում, մենք զբաղվում ենք մի գործով, որը, մեղմ ասած, պատիվ չի բերում որեւէ մեկին:
Ծաղրել սեփական դրամը, եկեղեցին, բանակը: Սա առաջընթացի ճանապարհ չէ: Եթե չհաշվենք Կիլիկիան Հայաստանը, ապա Հայաստանում դրամ հատվել է միայն Արշակունի թագավորների ժամանակ (Բագրատունիները դրամ հատելու իրավունք չեն ունեցել): Հիմա, մոտ 1700 տարի անց մենք ունենք մեր դրամը, բայց կարծես դա շատերին հանգիստ չի տալիս: Եւ սկսել են ծաղրել հատուկ դիտավորությամբ` արժեզրկել հայաստանյանը, հայկականը: Շատերն էլ թութակի նման թստաֆետի փայտիկը վերցրած շտապում են կրկնել:
Հարգելի քննադատներ, իսկ դուք ուսումնասիրել եք դոլարը, ավստրալիական դոլարը, եվրոն, արաբական տարբեր երկրների թղթադրամները: իսկապես ամոթ է: Ձեր պահվածքով, գործելաոչով անգամ քննադատությունն եք արժեզրկում: Այսպես չի կարելի:
Top-News.am


















































Դրամի փոխարժեքը համեմատաբար կայուն է
Դրամի դիրքերը այս պահի դրությամբ
Պարապությունից փողերն ենք փոխում՝ ծախսելով հսկայական փողեր
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա