Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ Թրամփ

Նախարարությունը գաղտնի է պահում՝ ովքեր են դիմել «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու հարցով․ Գեղամ Մանուկյան

Ժաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է։ Այս մասին գրում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլ օրենքները խախտել, իր գերատեսչությանը դնել ծիծաղելի վիճակում, միայն թե արդարացնի իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արտեստական հայտարարությունները։

Հունվարի 23-ին նախարարին հարցում էի ուղարկել՝ պարզելու, թե ովքեր են այն մասնագետները, որոնց, ինչպես 2024թ.-ի հունվարի 14-ին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչել էր «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ», որոնք դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ (Հարցումս եւ պատասխանը կցվում են)։

Պարզագույն հարցերին, նախարարությունից այսօր ստացել եմ ցնցող պատասխան։ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցը, հղում անելով ՀՀ Սահմանդրության և ՏԱ մասին օրենքի վրա, համարել է, որ հարցումս սահմանափակում է կարծիք արտահայտելու իրավունքը, ոտնահարում է հանրային շահերը կամ այլոց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Նախարարությունից հայտնել են, թե չեն կարող տեղեկություն տալ, քանի որ ողջ հանրությանը վերաբերող, յուրաքանչյուրիս իրավունքին առնչվող, այս օրերին հանրային բուռն բանավեճի նյութ դարձած «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» փոխելու նախաձեռնությամբ իբր նախարարություն հղված նամակի պատճենը ինձ տրամադրելով, ուշադրություն՝ «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Ընդ որում, այս մերժումը նաև այն հիմքով է զավեշտալի, անհիմն և անօրինական, որ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում: Այսինք ԿԳՄՍ-ն առնվազն պետք է նշի, թե իմ տրված հարցերից յուրաքանչյուրի պատասխան-տեղեկությունը որ օրենքի որ հոդվածով է խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, օրինակ՝ «Ե՞րբ է ԿԳՄՍ նախարարությունը ստացել «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն» բովանդակությամբ դիմում» հարցիս պատասխանը ինչ իրավական հիմքով է գաղտնիք և այլն:

Հասկանում եք, Նիկոլի ասած «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ» նամակ են իբր հղել ԿԳՄՍՆ, ու դա գաղտնի, անձնական գրություն է։ Կարծես ես ուզում էի նախարարություն ուղարկված սիրային նամակի պատճեն, իրենք էլ համարել են, որ դա կարոող է անձնական նամակագրության գաղտնիությունը խախտել։

Կասեք զավե՞շտ։ Չեմ կարծում։ Մի ողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը, ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների ու ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել։

Իրականում, ենթադրելի է, որ որեւէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որեւէ մանկավարժ եւ պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են իբր ժողովրդային պահանջի սոուսով։

Հիշու՞մ եք, այդպես ստալինյան տարիների ձեւակերպմամբ էր արվում՝ «աշխատավորական կոլեկտիվների» պահանջով կամ առաջարկով»։