Թանկյանն ամերիկացիներին խորհուրդ է տալիս դիտել արցախյան հակամարտության մասին ֆիլմը
Աշխարհահռչակ ռոք–աստղ Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել դիտել արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը։
System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել «Վերջին բնակիչը» ֆիլմը։ armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ Երաժիշտն այս մասին գրել է Instagram-ի իր էջում։
Նրա խոսքով` «Վերջին բնակիչը» հուզական, լարված ինդի-դրամա է Արցախի ու Ադրբեջանի միջև հիմա շարունակվող հակամարտության մասին։
«Առաջիկա հանգստյան օրերին Ուիթիերում ու Կոստա Մեսայում ցուցադրություն տեղի կունենա։ Եթե անցած շաբաթ բաց եք թողել Գլենդելի ցուցադրությունները, ապա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը դիտելու ևս մեկ հնարավորություն ունեք։ Ֆիլմի երաժշտությունը ես եմ գրել», — նշել է արտիստը։
«Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է գյուղի վերջին բնակչի մասին։ Գյուղը դատարկվել է արցախյան հակամարտությունից հետո։ Սակայն գլխավոր հերոսը չի կարող գյուղը լքել, քանի որ սպասում է դստեր վերադարձին, որը ջարդերից հետո հոգեբուժարանում է հայտնվել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա