Միշել Լեգրանն ու Օրնելլա Մուտին՝ Հայաստանի մասին (Լուսանկարներ, տեսանյութ)
«Երբ փոքր էի, պապիկս միշտ պատմում էր իմ Հայրենիքի մասին, եւ հիմա ես այստեղ եմ՝ Հաայստանում»,-այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Նա կարոտով է հիշում իր պապի հետ անցկացրած տարիները.
«Ցավոք, ես շատ քիչ եմ ապրել պապիկիս հետ: Տասը տարեկան էի, երբ նա մահացավ, բայց հիշում եմ, որ միշտ խոսում էր իր գյուղի, իր ընտանիքի մասին, որը մասնատվեց, քայքայվեց: Նա միշտ ներկա է եղել իմ մանկության մեջ: Նա երաժիշտ էր, ուդ էր նվագում»,- ասաց Լեգրանը:

Նրա կողքին ժպիտով կանգնած Օրնելլա Մուտին էլ նշեց, որ երջանիկ է արդեն երկրորդ անգամ Երեւանում լինել.

«Սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայերին: Ես շատ հայ ընկերներ ունեմ, նրանցից մեկն էլ Արթուր Ազադյանն է, որն ինձ հրավիրել է այս հրաշալի համերգին»,-ասաց հայտնի դերասանուհին՝ ընդգծելով, որ հատկապես հայ կանանց է հավանում. «Կարծում եմ՝ կանայք այստեղ հիասքանչ են»:

Մուտին ափսոսանքով նշեց, որ կարճ ժամանակով է եկել եւ չի հասցրել Հայաստանի մասին նոր բաներ բացահայտել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա