Հասարակության արձագանքը Անդրանիկ Քոչարյանի կեցվածքին. «Հրապարակ»
Իշխանականները շարունակում են շարժվել «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են» սկզբունքով։ Երեկ համացանցում հրապարակվեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանի լուսանկարը, որում երևում էր, թե ինչպես է վերջինս անվրդով կանգնած սուպերմարկետում, և ի հեճուկս բոլորի դիմակ չի կրում, մինչդեռ նույն իշխանությունների կամոք բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Այսինքն՝ ինչպես ասում են, «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։ Քոչարյանի այս կեցվածքը զայրացրել է հանրությանը, «Հրապարակ»-ը մի քանի մեկնաբանություն է ներկայացրել սոցցանցերից։
Քաղաքագետ Իրինա Դանիելյանը գրել է․ «Ճիշտ են ասում էլի, որ Կովիդը շատ զարգացած ա, պաշտոնյաններին չի կպնում։ )))
Անահիտ Ավանեսյան. «էս մարդուն մի դիմակ տվեք, ծեր ա, չմեռնի»։
Անահիտ Հարությունյան․ «1000 դիմակ ունի, ուղղակի չի կողմորոշվում որ մեկը դնի, որ ճիշտ լինի, որովհետև ինքն էլ է գիտակցում, որ վերջը մոտ է»։
Ջուլիետա Բանդուրյան․ «Ինքը դիմակ ունի,ուղղակի տեսնել է պետք»։
Անդրանիկ Ուզունյան․ «Քայլող տղերքին բա սազակա՞ն է դիմակ կրելը, իրենք դյուրագրգիռ նախարարից «դաբրո» ունեն, անցաթուղթը աղքատությունը հաղթահարած ճակատներից կախ է:Միայն ժողովրդին տուգանելու համա՞ր եք»։
Սիրուշ Ակլունց․ «Բա այս փնթիներին ինչի՞ չեն տուգանում,դիմակների պահո՞վ էլ են արտոնյալ»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...