ՔՊ-ում պետք է ընդունեն, որ պարտվել են. հիմա էլ մանդատները չեն վերցնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի Տաթեւ համայնքում ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ` 15 մանդատից 7-ը ՔՊ-ինն է, 6-ը՝ «Շանթ դաշինքինը», 2-ը` «Ապրելու երկիր» կուսակցությանը։ ՔՊ-ն ամեն գնով փորձեց զավթել իշխանությունը․ նախ վերահաշվարկ պահանջեց, անվավերներից մի քանիսը վավեր ճանաչվեցին։
Սակայն 1 քվե էր պակասում, որպեսզի համայնքապետ ընտրեին, ուստի դիմեց վարչական դատարան` ընտրությունները չեղարկելու պահանջով, կրկին մերժվեց։ Երեկ էլ ՔՊ-ն հրաժարվել է վերցնել ավագանու մանդատները ու հիմա նոր դավադրություն է հյուսում։
Նշենք, որ մանդատները հանձնելուց հետո 20-օրյա ժամկետում գործող համայնքապետը կամ ԺՊ-ն պետք է նիստ հրավիրի, եւ համայնքապետ ընտրվի։ Համայնքի գործող ԺՊ, ՔՊ թեկնածու Արթուր Մաթեւոսյանը երեկ չպատասխանեց մեր հարցին, թե երբ է նիստ հրավիրելու, ասաց՝ մարզպետարանը երբ որոշում ընդունի, կհրավիրեն:
Բայց չէ՞ որ դա Ձեր իրավասությունն է` հակադարձեցինք մենք։ Նա չընդունեց, իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչու չեն վերցրել մանդատները, ասաց, որ զբաղված է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել։
«Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանը հաստատեց ՔՊ-ի կողմից մանդատները չվերցնելու փաստը․ «Այո, իշխանությունն ամեն ինչի պատրաստ է, բայց պետք է սպասել իրենց գործողություններին։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է ընդունի, որ պարտվել է, իրենք Սյունիքի գրեթե բոլոր համայնքներում պարտվեցին, բացառությամբ Տեղի, այն էլ՝ բացառիկ անօրինականություններ իրականացնելով։ Հետեւաբար, ամեն ինչ անելու են, որ Տաթեւում էլ իրավիճակ փրկեն»:
Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ կոալիցիոն համաձայնությանը, Հարությունյանն ասաց․ «Բավականին դրական բանակցություններ են ընթանում, եթե վերջնական համաձայնության գանք, կոալիցիոն հուշագիրը կներկայացնենք հանրությանը»։
Մասնրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...