Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. Հայրապետյան Ուկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ «MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի Նեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակները Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա Բիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտը ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունը Հօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազություն Գալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաները Քուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմից

ՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑՈւկրաինացիների 90%-ը դեմ է ընտրությունների անցկացմանը. ԶելենսկիԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտորՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասինՌումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստինԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջՈր կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում Մեծ Բրիտանիան նախատեսում է ամռանն արգելել սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համարԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո«Մոլորակը առանց աղբի և թափոնի»Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՔիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերումՔաղաքապետը փոսալցման աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվելՄեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետոՄեծ Պահք. Օր 1Ավազի մաքրման աշխատանքներում խնդիր ունենք. քաղաքապետը հանձնարարական է տվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԵթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը, Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների. ԱԳ փոխնախարարՀայ գեղասահորդները պայքարը կշարունակեն փետրվարի 16-ինՈւկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա ԿալլասՊատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համարԻրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անուններըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
Հայաստան

Խմելու ջրի սակագների բարձրացում՝ սպառողներին ջրի մատակարարման ընթացքում կորուստների ֆոնին

Հաջորդ տարվա հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա։ Թանկացումն անխուսափելի է։ Կարգավորողը լավագույն դեպքում մի փոքր կնվազեցնի ցանցի օպերատորի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայտարարած սակագինը։ Նկատենք, որ այս թանկացումը տեղի է ունենում նկատելի ինֆլյացիայի եւ բնակչության կենսամակարդակի անկման ֆոնին։ Այնպես որ ժամանակը, թեեւ մենաշնորհատերերի հետ պայմանագրի ժամանակացույցի համաձայն է ընտրվել, բացարձակապես հարմար չէ։

Այս առումով դիտարկենք վաղեմի եւ սպառողներին մատակարարելիս խմելու ջրի կորուստների բավական բարդ խնդիրը։ Այդ կորուստների պատճառներն են ցանցին տեխնոլոգիական եւ ոչ լեգալ (այսինքն՝ անօրինական) միացումները։

Հայաստանում ցանցին մատակարարվող ջուրը գրեթե ամբողջությամբ վերցվում է ստորգետնյա աղբյուրներից։ Այսինքն՝ կորչում է ջուրը, որն ավելի որակյալ է (հատկապես հազվագյուտ՝ աղբյուրի), քան բաց ջրամբարների ջուրը։ Աշխարհում խմելու ջրի դեֆիցիտի մեր դարաշրջանում նման փաստը կարելի է պարզապես վատնում համարել։

Հայաստանի բնակավայրերից Երեւանը հանրապետության խմելու ջրի խոշորագույն սպառողն է (ընդհանուր ծավալի 46%-ը՝ ներառյալ կորուստները)։ Հետեւաբար, դիտարկենք դրա ցուցանիշները: Այսպիսով, 2020 թվականին մայրաքաղաքի փողոցների ջրամատակարարման ցանցի երկարությունը կազմել է մոտ 918 կիլոմետր, որից 775 կիլոմետրը ենթակա է փոխարինման (կամ ընդհանուր երկարության 84%-ը):

Դրանից հետո անցել է տասը տարի, եւ ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել մինչեւ 2020 թվականը։ Գործնականում՝ ոչ մի: Փողոցային ցանցի փոխարինման ենթակա խողովակների տոկոսը մնացել է գրեթե նույն մակարդակի՝ 82%։ Ծիծաղելի է, բայց փաստ՝ պարզվում է, որ Երեւանում երկու տարի առաջ մի տարածք են գտել, որտեղ մեկդարյա վաղեմության խողովակներ էին օգտագործում։

Այն ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ղեկավարը հայտարարեց, որ ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում (սկսած 2017 թվականից) 37 մլրդ դրամի ներդրում կատարել ջրամատակարարման ցանցի արդիականացման համար (ներկայիս փոխարժեքով՝ գրեթե 78 մլն դոլար)։ Բայց, ըստ նրա, պետությունը չի կատարել պարտավորությունների իր մասը, թեեւ պարտավորվել է 200 մլն դոլար հատկացնել այդ նպատակով, եւ, ըստ երեւույթին, դժվար թե առաջիկա տարիներին այն հատկացնի։ Այնուամենայնիվ, որտե՞ղ է տեսանելի իր՝ մոնոպոլիստի ներդրումների արդյունքը։

Հիշեցնենք, որ հեռավոր 2010 թվականին ցանցում ջրի կորուստը, ընդհանուր առմամբ, երկրում կազմել է 466 մլն խ/մ կամ մատակարարման 83%-ը։ Այս կորուստների մասշտաբները պատկերացնելու համար ներկայացնենք տարիներ առաջ կատարված մեր հաշվարկներից մեկի արդյունքները։ Միայն Երեւանում 10 տարվա ընթացքում ջրի կորուստների ընդհանուր ծավալը բավարար կլիներ Սեւանա լճի մակարդակը ուղղահայաց 1 մետրով բարձրացնելու համար։

Արդարության համար նշենք, որ անցած տարիների ընթացքում կորուստները «մի փոքր» նվազել են՝ ինչպես բացարձակ թվով, այնպես էլ ցանցին խմելու ջրի մատակարարման ընդհանուր ծավալի տոկոսով։ Անցյալ տարի կորուստները նվազել են մինչեւ 416 մլն խ/մ կամ մինչեւ 75% (տես գրաֆիկը, Երեւանի եւ մարզերի համար): Չնայած այս «առաջընթացին», կորուստների մակարդակը, այնուամենայնիվ, չափազանց բարձր է մնում։ Միգուցե նույն իրավիճակն է նաեւ այլ երկրներո՞ւմ։

Մեր մոնոպոլիստի հայրենիքում՝ Ֆրանսիայում, բաշխիչ ցանցում ջրի կորուստները գնահատվել են 26%: Սա տասը տարի առաջվա տվյալներ են, որոնք, ինչպես պետք է ենթադրել, մնացել են նույն մակարդակում։ Կամ գուցե նույնիսկ նվազել են։ Նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը Գերմանիայում կազմել է 7%:

Ռուսաստանում քաղաքային ջրամատակարարման մեջ ջրի կորուստների արժեքը երկրում միջինը կազմել է 18–27%, թեեւ որոշ քաղաքներում այն հասել է 40%-ի։ Ինչպես տեսնում ենք, մեր ցուցանիշը նկատելիորեն գերազանցում է նույնիսկ Ռուսաստանի առավելագույն մակարդակը։ Բայց ցանցում ջրի կորուստը դրա մաքրման եւ ախտահանման, տեղափոխման, պոմպակայանների շահագործման եւ այլնի ծախսերի կորուստ է։ Այս ամենի համար, ի վերջո, վճարում է սպառողը։

Հասկանալի է, որ փողոցների ջրամատակարարման ցանցի ամբողջական փոխարինումը, թեկուզ միայն մայրաքաղաքի համար, հեռավոր հեռանկար է։

Բայց, բացի տեխնոլոգիական պատճառներից, ջրի կորուստներ կան ցանցին ապօրինի միացումների պատճառով։ Այսինքն, կա «ձախ» խողովակի օգտագործում՝ շրջանցելով ջրաչափը:

Ռիսկի խմբում են այն օբյեկտները, որոնցում ջուրը լայնորեն օգտագործվում է ուղղակի գործունեության ընթացքում: Դրանց թվում մեքենաների լվացման բազմաթիվ կետերն են։ Ավտոմեքենաների քանակը մեզ մոտ հասել է հսկայական չափերի, ուստի այս օբյեկտների համար աշխատանքը բավարար է: Ըստ այդմ՝ ավելանում է նաեւ օգտագործվող ջրի ծավալը։ Հասկանալի է, որ դա ավտոլվացման կետերի սեփականատերերին «հրահրում» է ջրաչափը շրջանցելով օգտագործել ջուրը։

Եթե լավ փնտրենք, կարելի է գտնել նմանատիպ այլ օբյեկտներ։ Ահա եւս մեկ օրինակ. Ոռոգման ջրի բացակայության պատճառով բանջարանոցների եւ պտղատու այգիների ոռոգման համար հաճախ օգտագործվում են խմելու ջրի «ձախ» գծեր։ Այնպես որ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար գործունեության լայն դաշտ կա՝ հայտնաբերել եւ կասեցնել ջրամատակարարման ցանցին ապօրինի միացումները։ Այս ուղղությամբ ընկերության արդյունավետ աշխատանքի դեպքում ցանցում ջրի կորուստները նկատելիորեն կկրճատվեն։ Այդ դեպքում սակագինն էլ կարելի է թողնել նույն մակարդակի վրա՝ բարձրացնելու փոխարեն։