Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. Հայրապետյան Ուկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ «MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի Նեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակները Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա Բիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտը ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունը Հօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազություն Գալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաները Քուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմից

ՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑՈւկրաինացիների 90%-ը դեմ է ընտրությունների անցկացմանը. ԶելենսկիԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտորՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասինՌումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստինԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջՈր կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում Մեծ Բրիտանիան նախատեսում է ամռանն արգելել սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համարԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո«Մոլորակը առանց աղբի և թափոնի»Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՔիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերումՔաղաքապետը փոսալցման աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվելՄեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետոՄեծ Պահք. Օր 1Ավազի մաքրման աշխատանքներում խնդիր ունենք. քաղաքապետը հանձնարարական է տվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԵթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը, Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների. ԱԳ փոխնախարարՀայ գեղասահորդները պայքարը կշարունակեն փետրվարի 16-ինՈւկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա ԿալլասՊատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համարԻրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անուններըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
Հայաստան

Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրը այրել է ծննդատան նախասրահը

Գյումրիի ծննդատանը երեխա է մահացել: Ըստ նախաքննական մարմնի՝ Արմեն Մարդոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 3 հասցեում գտնվող «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերություն և իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակով ներս մտնելով հիշյալ ընկերության վարչական շենքի ընդունարան՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության՝ այնտեղ գտնվող քաղաքացիների ու բուժաշխատողների նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, ինչպես նաև հասարակության կողմից համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով մղված, շուրջ 30 րոպե տևողությամբ տվել է անհասցե և իր հանգուցյալ դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ՝ սպառնացել կրկին վերադառնալ ու նռնակով, բենզինով այրել «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ի վարչական շենքը:

ArmLur.am-ին Արմեն Մարդոյանի խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 30 րոպե տևողությամբ խանգարվել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության բնականոն աշխատանքները, որից հետո վերջինը բուժաշխատողների միջամտության արդյունքում հեռացել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության վարչական շենքից:

Այսպիսով, Արմեն Տիգրանի Մարդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

Վերոգրյալից բացի՝ Արմեն Տիգրանի Մարդոյանը, «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերությանը պատկանող զգալի չափերի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ, 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 3 հասցեում գտնվող «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերություն, կրկին իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակն օգտագործելով ներս է մտել հիշյալ ընկերության վարչական շենքի ընդունարան՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության ու բուժաշխատողների նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, ինչպես նաև հասարակության կողմից համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով մղված, շուրջ 20 րոպե տևողությամբ անհասցե և իր հանգուցյալ դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, իր մոտ եղած պլաստմասե տարայով, դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինը լցրել է ծննդատան նախասրահին հարող միջանցքի սալիկապատ հատակին և լուցկիով այրել է, ինչի արդյունքում առաջացած հրդեհից և ծխից վնասվել են սալիկապատ հատակը, դրան հարակից պատի և առաստաղի հատվածները՝ ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 221.100 ՀՀ դրամի վնաս, ապա Տ. Մարդոյանը շարունակելով իր խուլիգանական արարքը, ոտքով հարվածել է ընդունարանում դրված գրասեղանին, վնասել այն՝ պատճառելով ևս 10.000 ՀՀ դրամի վնաս:

Արմեն Տիգրանի Մարդոյանի խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 20 րոպե տևողությամբ խանգարվել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության բնականոն աշխատանքները և ընկերությանը պատճառվել ընդհանուր զգալի չափերի 231.100 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսպիսով, Արմեն Տիգրանի Մարդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: