Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. Հայրապետյան Ուկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ «MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild Միջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի Նեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակները Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա Բիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտը ԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունը Հօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազություն Գալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաները Քուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմից

ՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑՈւկրաինացիների 90%-ը դեմ է ընտրությունների անցկացմանը. ԶելենսկիԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտորՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասինՌումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստինԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջՈր կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում Մեծ Բրիտանիան նախատեսում է ամռանն արգելել սոցցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր երեխաների համարԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո«Մոլորակը առանց աղբի և թափոնի»Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՔիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերումՔաղաքապետը փոսալցման աշխատանքների վերաբերյալ հանձնարարականներ է տվելՄեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետոՄեծ Պահք. Օր 1Ավազի մաքրման աշխատանքներում խնդիր ունենք. քաղաքապետը հանձնարարական է տվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԵթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը, Իրանը պատրաստ կլինի փոխզիջումների. ԱԳ փոխնախարարՀայ գեղասահորդները պայքարը կշարունակեն փետրվարի 16-ինՈւկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Ռուսաստանը գերտերություն չէ, նրա առավելագույն պահանջները չեն կարող բավարարվել բանակցություններում․ Կայա ԿալլասՊատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համարԻրանի արտգործնախարարը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիՔՊ–ն հրապարակեց քվեարկության արդյունքները. Հայտնի են հաջողակ 50 անձանց անուններըՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
Հայաստան

Համանախագահները ձգտում են վերսկսել բանակցությունները, ոչ թե միանգամից անցնել Խաղաղության համաձայնագրին. վերլուծաբան

Ադրբեջանի նախագահը դժգոհ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի քայլերից: Իլհամ Ալիևը «Աշխարհը COVID-19-ից հետո» Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ դժգոհել է սահմանների սահմանազատման հարցում Հայաստանի արձագանքի բացակայությունից։

«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Մենք առաջարկել ենք սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Բայց, ցավոք, պատասխան չի ստացվել»,- ասել է Ալիևը, նշելով, որ Ադրբեջանն առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում: Նա նշել է, որ իբրև թե պետք է նայել ապագային, Ադրբեջանը ցանկանում է ապագան տեսնել անվտանգ, կանխատեսելի և լայնածավալ համագործակցությանը պատրաստ։ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը և որոշել սահմանները: Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա, նրանք լռում են»,- ասել է Ալիևը։

Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել, ապաշրջափակման շուրջ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են: Սակայն Խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին որևէ խոսք չի գնում, ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը և Արցախի կարգավիճակի հարցը:

Օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների մի շարք հարցերի, հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:

«Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր չի պատրաստվում, քանի որ, ենթադրաբար, Բաքուն իր օրակարգն է առաջ քաշում, որը նաև անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահ երկրների, Հայաստանի կողմից առաջ քաշված խնդիրները:

«Ադրբեջանական օրակարգը կարող է իրականացվել թե՛ Մինսկի խմբով, թե՛ առանց իրենց, սակայն այստեղ առանցքայինն այն է, որ կարգավիճակի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցմանն աջակցում են և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, և՛ հատկապես Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Համաձայնել այդ առաջարկին՝ նշանակում է՝ նաև այդ հարցը չկարողանալ ինչ-որ կերպ առաջ մղել հետագայում: Իսկ Ադրբեջանը, որը հաղթող կողմ է, շտապում է, ցանկանում է իր հաղթանակն ամրագրել թե երկրի ներսում, թե տարածաշրջանում, և թե աշխարհում: Դրա համար նախաձեռնվեց սահմանազատման հարցը, որի շուրջ կարծես գլոբալ տարաձայնություններ չկան, և դա պարզապես ժամանակի հարց է, կան ապաշրջափակման բանակցություններ, և կա կարգավորման գործընթաց, որում Հայաստանը, Մինսկի խումբն ունեն առաջարկ՝ բանակցության այդ ձևաչափով բոլոր խնդիրների լուծում, ապա նոր Խաղաղության համաձայնագիր, իսկ քանի որ կարգավիճակի հարց Ադրբեջանի համար գոյություն չունի, միանգամից առաջարկվում է համաձայնագիր:

Բայց գրեթե բոլոր համանախագահ երկրները և Հայաստանը ֆիքսել են, որ կան չլուծված հարցեր, և դրանք պետք է բանակցվեն, և որքան էլ կանխատեսվում է, որ այդ բանակցությունները կարող են երկար ձգվել, բայց դա է խնդիրը լուծելու ճանապարհը»,- ասաց Ստյուարտը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում է ամերիկացի համանախագահը, ինչպես նաև Ֆրանսիան և Ռուսաստանը փոխեցին իրենց համանախագահին:

«Գործընթացում ներգրավված բոլոր գերտերություններն ունեն կոնսենսուս այն հարցում, որ Մինսկի խումբը գոնե ապագայում աշխատելու է, այդ ձևաչափի շրջանակում պետք է քննարկվի Ղարաբաղյան հակամարտությունը, որն ակնհայտորեն ավարտված չէ: Համանախագահներին վերադասավորելով, աշխատեցնելով՝ համանախագահ երկրները պատրաստվում են ապագա աշխատանքներին: Այդ մասին դիվանագիտական հայտարարություններ են եղել: Դա այսօր պետք է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, առաջիկայում հարկավոր է լինելու նաև Ռուսաստանին, պայմանավորված այն խնդիրներով, որոնք ՌԴ-ն ունենում է հակամարտության գոտում իր կոնտինգենտի տեղակայման հետ: Սակայն այս փուլի համար նաև բնականոն է այն աշխատանքը, որն ընթանում է:

Ապաշրջափակումն ինքնին բարդ ու ծավալուն տեխնիկական, աշխարհաքաղաքական աշխատանք է, նույնը կարելի է ասել նաև սահմանազատման մասին, որը ևս բարդ է կազմակերպելը, երբ կան չլուծված հարցեր, ուստի իրավիճակի բարդությունը հասկանալի է ընդհանուր առմամբ նման բարդ տարածաշրջանի դեպքում: Համանախագահները ձգտում են վերսկսել բանակցությունները, ոչ թե միանգամից անցնել Խաղաղության համաձայնագրին, պարզ է, որ հաջող բանակցությունների արդյունքում կնքվում է համաձայնագիրը»,- ասաց նա: