Վերադարձ դեպի 1930-ականներ
Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանի լիազորությունները դադարեցվել են և սկսվել է, այսպես կոչված, ծառայողական քննություն։ Պարզվում է, տիկին Գանդալյանը համարձակություն է ունեցել, խորհրդարանական ընտրություններին, ոչ միայն չքվեարկել, հայրենիքը թշնամուն հանձնած իշխանության օգտին, այլ դեռ մի բան էլ ավել՝ ձայն տալ «Հայաստան» դաշինքին։
Պատկերացնու՞մ եք, ինչպիսի խայտառակություն։ «Ժողովրդի» իշխանության ներկայացուցիչ մարզպետն այս մասին իմանալով, «առաջարկել» է նրան ազատման դիմում գրել։ Սակայն, տիկին Գանդալյանը հաստատակամություն է ցուցաբերել և հրաժարվել դիմում գրելուց։ Եվ, բնականաբար սկսվել է՝ նկատողություններ և վերջապես, լիազորությունների դադարեցում։ Արդեն, այսպես կոչված, ծառայողական քննության արդյունքները պարզից էլ պարզ են։ Եթե անհրաժեշտություն լինի, վարչապետը կհանձնարարի ԱԱԾ պետին և Մերի Գանդալյանի կամ նրա մերձավորներից որևէ մեկին «առերևույթ» կմեղադրեն որևէ քրեական գործով և կկալանավորեն։ Այսպիսի դեպքերն արդեն սովորական են դարձել «ժողովրդավարական, իրավական» ԵԽ անդամ Հայաստանում։ Սակայն, հանրությանը ցանկանում եմ ներկայացնել իմ ճանաչած Մերի Գանդալյանին։
2005-2006թթ․ մեր կազմակերպությունը ուսումնասիրություն-դիտարկում (մոնիտորինգ) էր իրականացրել Հայաստանի մի շարք դպրոցներում, պարզելու երեխաների հանդեպ բռնությունը հանրակրթական դպրոցներում։ Հետագայում, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մի շարք դպրոցների, որոնցում իրականացվել էր ուսումնասիրությունը, ուսուցիչների համար կազմակերպեցինք դասընթաց-քննարկում երեխաների իրավունքները թեմայով։ Դասընթացն անցավ շատ հետաքրքիր, հատկապես մանկական հոգեբան Արմինե Գմյուրի շնորհիվ։ Դասընթացից շուրջ երեք ամիս անց, իրականացրեցինք ևս մեկ ուսումնասիրություն-դիտարկում, այն դպրոցներում, որոնց ուսուցիչները մասնակցել էին դասընթացին։ Եվ զարմանալիորեն, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը դարձել էին զրոյական երկու դպրոցներում, մեկը Գորիսի (համարը չեմ հիշում), մյուսը Կապանի թիվ 6 դպրոցում, որտեղ ուսուցչուհի էր Մերի Գանդալյանը։ Նա դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները հմտորեն կիրառել էր դպրոցում, անձամբ ստացած գիտելիքները փոխանցելով ողջ ուսուցչական կազմին։Երկրորդ անգամ Մերի Գանդալյանին հանդիպել եմ 2019թ․, երբ Սյունիքի ուսուցիչների համար կազմակերպել էինք «Մարդու, երեխայի իրավունքներ, քննադատական միտք» թեմաներով դասընթաց-քննարկում։ Մերի Գանդալյանն այդ ժամանակ արդեն Սյունիքի մարզպետարանում կրթության վարչության պետն էր։ Այդ ժամանակ էլ երևաց նրա կազմակերպչական բարձր ունակությունը ու ինքնուրույն մտածողությունը։
Եվ ահա, աշխատանքից հեռացվում է բարձր կարգի մասնագետ, միայն այն բանի համար,հպատակ չէ,չի նայում իր աշխատասենյակում կախված վարչապետի նկարին և «ազնվանում», ունի սեփական կարծիք և քննադատական մտածողություն։Վերադարձ դեպի 1930-կաններ, «ժողովրդի թշնամիներ» փնտրտուքով։ Ահա և քեզ «Նոր» Հայաստան։
Ավետիք Իշխանյան


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...