«Հավաքել եմ պատերազմի օրերին նախարարների թիթիզությունները. տուրիստական վոյաժներ էին դարձրել Արցախ գնալը». Գեղամ Մանուկյան
«Ինչո՞ւ նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն չկա Արցախում»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ Արցախում միայն 100 տուն կառուցելով չէ: Գեղամ Մանուկյանի վստահեցմամբ՝ տարբեր միջոցներով իշխանությունը փորձեր է կատարել ոչ պաշտոնական քննիչ հանձնաժողով ստեղծել, և իրականում այդ քննիչ հանձնաժողովը կա: Նա մանրամասնեց՝ քննիչ հանձնաժողովներ կան իրավապահ մարմիններում ու նշեց.
«Երկու-երեք տարի առաջ իրավաբանական ավարտած, քննիչ դարձած քննիչները քննում են գնդի ղեկավարի գործողությունները, դրա հիման վրա կալանք առաջադրում և այլն»:
Խոսելով ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Երկու բան կար:
Մեկը սուտը, որ մի քանի օրվա տարբերությամբ տարբեր հարցերի արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնաց հարցի մեջ՝ սեպտեմբերի 27-ին տեղյակ եղե՞լ է պատերազմից, թե՞ ոչ:
Մյուսը, թե ինչու են զորքերը հետ քաշվել Սյունիքում: Պարբերաբար գրում ենք՝ ինչի՞ հիման վրա են հետ քաշել ՀՀ զորքերը Սյունիքում, պատասխան չկա»: Պատերազմի ռազմաքաղաքական կառավարման խնդիրները ևս բաց են մնում:
Գեղամ Մանուկյանն ասաց. «Բոլորս պատերազմի մեջ էինք, գիտեինք՝ կռիվ է, գրոհ կա, բայց որևէ մեկը գիտե՞ր՝ բունկերն ինչ է, բունկերում քարտեզն ի՞նչ է, հրամանատարն ի՞նչ որոշում է կայացնում: Ոչ մեկը չգիտեր: Նախարարն իր գործն էր անում, մարզպետը՝ իր:
Ես հավաքած ունեմ այդ օրերին բոլոր նախարարների թիթիզությունները: Երբ բնապահպանության նախարարը դիպուկահար զենքով նկար էր ցույց տալիս, երբ բոլոր նախարարները տուրիստական վոյաժներ էին դարձրել Արցախ գնալը:
ՔՊ-ից հինգ պատգամավոր են ընտրել, օդանավակայանում կանգնեցրել, զինծառայություն չանցած: Իրենք որոշել են՝ այս ապրանքը ՊՆ գնա՞, թե՞ ռազմական նշանակություն չունի»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...