Դատախազը ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին.Արթուր Ղազինյան
Ես հայտարարել եմ, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով նյութերը, բացի զեկույցից, պետք է ուղարկվեն Գլխավոր դատախազին: Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը.
«Սա տագնապ առաջացրեց իշխանական պատգամավորների մոտ: Ես ասացի, որ փակ զեկույցից բացի՝ նաև բաց զեկույց պետք է ներկայացվի, որտեղ հանգամանալից կերպով ներկայացված կլինեն պատերազմի ընթացքում իշխանության կողմից ընդունված որոշումները, ինչի հետևանքով սկսվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ ընտրության, չընտրության կրկեսի վերածված գործընթացը:
Հասկանալի դարձավ, որ մեր օրակարգն ընդունելի չէ իշխանության համար»,-ասաց Ղազինյանը և շեշտեց՝ այս հանցագործությունները պետք է քննվեն իրավական հարթությունում՝ պրոֆեսիոնալ, մասնագետ քննիչների կողմից և պետք է տրվի քրեաիրավական մեղադրանք.
«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը պետք է ուղարկվի գլխավոր դատախազին, որն ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին։ Իմ և մեր ընկերների աշխատանքը ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ունի մեկ գերակա նպատակ՝ գտնել այդ փաստերն ու ներկայացնել գլխավոր դատախազին։ Մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Արթուր Ղազինյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս