Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջները Կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն Ղազարյան ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Իրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտեն Transfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունը

Հունվարի 2-ի կարեւոր լուրերըՇնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցությունՀունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ բավարարել Խաբի Ալոնսոյի հունվարյան տրանսֆերային պահանջներըԱրայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներիԿենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի երկրորդ կեսին․ Արմեն ՂազարյանՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՉինաստանի կողմից Թայվանի մոտ զորավարժությունները սրում են լարվածությունը տարածաշրջանումTRT Haber. Ստամբուլի մոտ Մարմարա ծովում երկու նավթատարներ աղետի ազդանշաններ են ուղարկելՄադուրո. Վենեսուելայի ռազմաօդային ուժերը 2025–ին ոչնչացրել են 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռՎալդայի բնակիչները չեն նկատել Պուտինի նստավայրի մոտ շուրջ 100 անօդաչու թռչող սարքերի ժամանումը և ոչնչացումըՎարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էՊենտագոնը F-15 կործանիչներ է մատակարարելու Իսրայելին Սիսիանում կասեցվել է «Աննա-Դիանա» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԻրանի նախագահի խորհրդականը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնինՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի. Երևանի մետրոպոլիտենՀամագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան. Գալուզինը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասինTransfermarkt. Հայտնի է աշխարհի ամենաթանկ դարպասապահի անունըԳեղարքունիքում կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հերթական թերլիցքավորման դեպքն է հայտնաբերվել․ կասեցվել է հեղուկ գազի վաճառքըԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարԻրանը Կանադայի ռազմածովային nւժերը ճանաչել է որպես ահաբեկչակшն կազմակերպություն. ԱԳՆԷջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջըՆազիկ Ավդալյանը Պապոյանին է ներկայացրել սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրըՉինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերինԱլագյազ-Արթիկ հատվածում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՄայր Աթոռը ներկայացրել է Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըԼատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումըՀայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում հաղթեց Մագնուս ԿարլսենինՋոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnhԴերասան Ջորջ Քլունին և ընտանիքը Ֆրանսիայի քաղաքացիություն են ստացելՌոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանTRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձԱրմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. FactorՊուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԱռողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԿրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը՝ կրած անհարմարությունների համար․ ՊետրոսյանԵրևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՌուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է բլոգեր Արսեն Մարգարյանի գործի քննությունըԶելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունիցՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. ՉԺՀ դեսպանի շնորհավորանքըՏոնական օրերին սննդային անվտանգության պահպանման կարևոր կանոններԵրևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունԹանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին. ԿԳՄՍՆ Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏոնական օրերին շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմովՄենք խորապես մտահոգված ենք ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակմшն մասին հաղորդագրություններից. ՄոդիՌուսաստանի ՊՆ–ն առաջին անգամ ներկայացրել է «Օրեշնիկը» և հայտարարել, որ այն մարտական ​​հերթապահության է անցել Բելառուսում
Մամուլ

Իշխանությունը քարոզարշավը փողոցային բոսյակի մակարդակի դաշտ է տեղափոխում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Քարոզարշավից ընդամենը մի քանի օր է անցել, բայց ամեն օր, ինչպես ավելի վաղ էր կանխատեսվում, այն ավելի թեժ բնույթ է ստանում:

«Փաստը» քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ զրուցել է քարոզարշավի ընթացքի մասին, անդրադարձել նաև կառավարմանն առնչվող մի շարք հարցերի: Սկսելով քարոզարշավից՝ Կարեն Քոչարյանը հիշեցրեց ավելի վաղ արված դիտարկումների մասին:

«Մասնագետները դեռ վաղուց էին նշում, որ այս քարոզարշավը մեր պետության պատմության մեջ ամենասարսափելին է լինելու: Ու դա հաստատվում է, որովհետև երբ քարոզարշավը ոչ թե անցնում է փողոցում, այլ կրում է փողոցային բնույթ, ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Փողոցային ասելով՝ ես նկատի ունեմ խուլիգանական մակարդակը, ընդ որում՝ ամենացածր մակարդակը, ինչը երբևիցե հնարավոր չէր պատկերացնել: Շատ բան ենք տեսել, բայց այս աստիճանի երբեք չի եղել: Եվ պաշտոնական քարոզարշավից ընդամենը երկու օր է անցել: Ես կարծում եմ՝ արդեն ավելի «հետաքրքիր» տեսարանների ականատես կլինենք: Իշխանությունը քարոզարշավը փողոցային բոսյակի մակարդակի դաշտ է տեղափոխում: Ինչքան էլ տարօրինակ է, այս պարագայում հրահրողը հենց իշխանությունն է: Ինչու է տարօրինակ, որովհետև թեպետ նման հռետորաբանություն երբեք չեմ տեսել, բայց ավելի ոչ քաղաքական հռետորաբանություն սովորաբար ընդդիմությունն է դրսևորում: Այս պարագայում, ընդ որում՝ ամենացածրորակ, ամենագռեհիկ հռետորաբանություն հենց իշխանությունն է դրսևորում»»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որն է նման հռետորաբանության պատճառը, քաղտեխնոլոգը հավելեց. «Իհարկե, ինքը զգում է, որ պարտվում է: Հիմնականում դա է խնդիրը, բայց այստեղ խնդիրը միայն պարտվելը չէ: Այս պարտությունը նրա համար պարզապես պարտություն չէ: Իր համար իշխանությունը նաև կյանքի ու մահվան հարց է»:

 Անդրադառնալով «քաղաքացիական վրեժի» մասին Փաշինյանի հայտարարությանը՝ Կարեն Քոչարյանը հիշեցրեց ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին արված նույնանման՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» ելույթը:

«Առաջին անգամ չէ, որ խոսում է վրեժի մասին: Նոյեմբերի 10-ին՝ բունկերային live-ի ժամանակ, երբ ինքը թաքնված էր բունկերում, ժողովրդին մղում էր քաղաքացիական պատերազմի: Մի անգամ փորձեցին իր թիմակիցները «սվաղել» հայտարարությունը: Ինքը սովոր է այդ բառապաշարին, և այս առումով ոչինչ չի փոխվել: Այդ բառապաշարը չի էլ կարող փոխվել, այդ մարդն ուրիշ բառապաշարի չի տիրապետում: Մյուս կողմից՝ նման հայտարարություններն, իհարկե, գրգռիչ են, և ինքը գիտի այդ մասին ու ամեն ինչ անում է, որ տանի վերոնշյալին: Ինչպես կյանքը ցույց է տալիս, ինքն արյուն շատ է սիրում, ընդ որում՝ ուրիշի արյուն: Ու կապ չունի՝ այդ ուրիշն իր աջակիցն է, թե մեկը, որն իրեն ընդհանրապես չի ուզում տեսնել: Իր համար նման հարցի շուրջ «բարիերներ», խոչընդոտներ չկան»,-ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական բախումներ հրահրելու հնարավորությանը, նա շեշտեց. «Այդ հնարավորությունը ունի, ավելին ասեմ՝ այն շատ մեծ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտը, այն իրավիճակը, որը Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում հենց ինքն է ստեղծել: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի լարված մթնոլորտ կա, և խնդիրը միայն ընտրարշավը չէ: Խնդիրն ամենօրյա կյանքն է, որն անընդհատ սթրեսային է Հայաստանում: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ամեն վայրկյանը ինչ-որ փոքր լարման օջախ է, որը յուրաքանչյուր վայրկյան կարող է մեծ օջախի վերածվել»:

Միևնույն ժամանակ, Կարեն Քոչարյանը նշեց, որ Փաշինյանն այլևս չունի այն վարկանիշը, որն ուներ նախկինում: «Նրա վարկանիշը ոչ թե ամեն օր, այլ ամեն վայրկյան է ընկնում, ինչը նորմալ է՝ հաշվի առնելով նաև իր ելույթները, երբ ասում է՝ «մենք հպարտանում ենք պարտությամբ», «գերիները մեկերկու ամիս կսպասեն», «կադրային ջարդ է լինելու» և այլն: Ժողովրդի խոսքով ասած, այն բլթոցները, որոնք ամեն օր, օրը մի քանի անգամ իրեն թույլ է տալիս երկրի ղեկավարի ժ/պ-ն, բնականաբար, պետք է իջեցնեին վարկանիշը: Նույն այդ կադրերն աշխատում են, չէ՞, և իրենցից յուրաքանչյուրն այդ խոսքերն իր վրա է պրոյեկտում: Այս ամենը, բնականաբար, պետք է իջեցնի իր վարկանիշը: Եվ հենց այս ամենի արդյունքում ինքը ցուգցվանգի մեջ է: Սա շախմատային տերմին է, ըստ որի՝ ժամանակի սղության պատճառով յուրաքանչյուր քայլ ավելի է վատացնում խաղացողի իրավիճակը: Հիմա այդ նույն վիճակում ժ/պ-ն է: Այսպես ասենք՝ ժ/պ-ի մոտ ժ/պ է»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ քաղտեխնոլոգը նշեց, որ առայժմ հիմնական խաղացողների մոտ ստացվում է ծրագրային քարոզարշավ իրականացնել: «Համենայն դեպս, հիմնական խաղացողները, կարծեք թե, իրենց գործը նորմալ են անում: Մեկը մի քիչ ավելի հանգիստ ոճի մեջ է, մյուսն ավելի կտրուկ, ինչպես օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ նախօրեին: Թե՛ Արթուր Վանեցյանը, թե՛ Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ արձագանքեցին: Ռոբերտ Քոչարյանը դեռ այդքան կտրուկ չի արձագանքում: «Հայաստան» դաշինքն առայժմ ավելի հանգիստ է գնում: Իսկ ԲՀԿ-ն ավելի հանգիստ է տանում քարոզարշավը, քան «Հայաստան» դաշինքը: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա Էդմոն Մարուքյանը համենայն դեպս կյանքում շատ ավելի հանգիստ անձնավորություն է, քան վարում է այս ընտրարշավը: Անգամ «Քաղաքացու որոշումն» էր հայտարարություն տարածել, որտեղ զգացվում էր, որ մարդկանց նյարդերը չեն դիմանում, ինչը նորմալ է, որովհետև դժվար է դիմանալ այս ամենին: Այնպես որ, յուրաքանչյուրն իր գործն է անում, պարզապես ռեակցիան մի փոքր տարբեր է: Կարծում եմ՝ այսպես էլ պետք է լինի, մեկի մոտ ռեակցիան ավելի կտրուկ կլինի այսօր, մյուսի մոտ վաղը, երրորդի մոտ, միգուցե, վերջին օրերին»:


Ընդհանուր առմամբ, ըստ քաղտեխնոլոգի, մենք գործ ունենք հերթական արտահերթի հետ, և, ըստ նրա, ԱԺ հաջորդ ընտրություններն էլ են արտահերթ լինելու. «Այսինքն, անկախ նրանից, թե ընտրություններն ինչպես կավարտվեն, հաջորդ ընտրությունները, միևնույնն է, արտահերթ են լինելու: Ինչո՞ւ, որովհետև եթե 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները համընդհանուր էյֆորիայի ընտրություններ էին, որոնք բերեցին արտահերթ ընտրությունների, ապա այս ընտրությունները համընդհանուր ատելության ընտրություններ են, որոնք ևս արտահերթի կբերեն»:

Կարեն Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ամենօրյա ռեժիմով խորացող ու ի հայտ եկող հարցերին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև կառավարման խնդիրը: «Կառավարման տոտալ բացակայությունը բերեց մեծ աղետի, բայց չի նշանակում, որ դա վերջն է, և ոչինչ պետք չէ անել: Իհարկե, դժվարությամբ, շատ մեծ ջանքերի ու ճիգերի շնորհիվ հնարավոր է ՀՀ-ում վերականագնել նորմալ կյանքը, դեռ չեմ խոսում Արցախի մասին: Այս պահի դրությամբ Հայաստանը այս իշխանության ջանքերի շնորհիվ ոչ թե պետություն է, այլ ընդամենը տարածք. մենք, փաստացի, չունենք ԱԳՆ, այնտեղ ոչ ոք չկա, մենք բանակից ինչ-որ փշուրներ ունենք, մենք ընդհանրապես որևէ կառավարման օղակ չունենք: Իներցիայով շարժվող ինչ-որ տարածք է սա, որտեղ մարդիկ ապրում են, իրենց գործունեությունն են ծավալում, բայց, որպես այդպիսին, կառավարումն իսպառ բացակայում է»,-ասաց նա:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ից հետո ասված այն բառերը, թե այս իշխանության ամեն օրը նոր կորուստ է, լոկ բառեր չեն. «Մենք ամեն անգամ համոզվել ու համոզվում ենք այդ բառերի իրավասության մեջ: Մյուս կողմից՝ չի նշանակում, որ եթե օրը պտտվեց ու նա մնաց ժ/պ, ամեն ինչ վերջացած է: Վերջերս Ռոբերտ Քոչարյանը քաղաքական լիլիպուտ որակումը տվեց նրան: Ինչ ուզում եք ասեք, ուզում եք ասեք՝ քաղաքական իմպոտենտ, բայց այստեղ միայն քաղաքականը չէ: Նրանք որպես պետական գործիչ էլ են այդպիսին, ընդ որում՝ շատ ավելի վատ, քան որպես քաղաքական գործիչ»:

Անդրադառնալով այն իրողությանը, որ, անկախ ամեն ինչից, վերոնշյալ իշխանությանը դեռ ծափահարողներ կան՝ Կարեն Քոչարյանը հավելեց. «Իհարկե, լրջագույն խնդիրը հասարակության այն հատվածն է, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում, որովհետև իշխանությունները գալիս ու գնում են, իսկ այդ հասարակության մեջ, այդ սոցիալական տարածքում մենք շարունակելու ենք ապրել, շփվել, գործունեություն ծավալել: Սա շատ մեծ խնդիր է, բայց այն նոր չէ: Սա միակ խնդիրն է, որի մեջ ժ/պ-ին ես չեմ մեղադրում: Ինքն օգտվում է դրանից, բայց ինքը չէ մեղավորը, որ հասարակությունն այդպիսին է դարձել: Հունիսի 21-ից հետո առաջին քայլերից մեկը հասարակության մեջ կրթական աշխատանքներ իրականացնելը պետք է լինի: Կրթությունը միայն դպրոցը չէ, ատեստատն ու դիպլոմը չեն: Կրթությունը պետական ատյանների այն կոմպլեքս մոտեցումն է, որը ենթադրում է հասարակության ճիշտ զարգացում, ճիշտ վեկտոր, ճիշտ ուղղություն: Անվտանգություն ասելով՝ շատերը մինչև հիմա պատկերացնում են բանակ, ԱԱԾ և այլն: Հավաստիացնում եմ՝ անվտանգության հիմքում կրթությունն է: Մենք հիմա պարզապես քաղում ենք այն պտուղները, ինչը տասնամյակներով ենք ցանել»: