Հայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ
Հայաստանն ու Հունաստանը խորացնում են հարաբերությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոուլուսը։
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հուշագրի կարևորությանը, Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը Հունաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության բավականին լավ փորձ ունի։ «Հունաստանի հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ և պատահական չէ, որ մեր գործընկերների հետ հանդես ենք գալիս լայն օրակարգով։ Այսօր մենք նախանշում ենք, թե ինչ ուղղություններով ենք առաջ շարժվում։ Դրանք շատ են` թվայնացում, ամպային տեխնոլոգիաներ: Այստեղ Հունաստանը հետաքրքիր փորձ ունի, որով մենք հետաքրքրված ենք»,֊ ասել է Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի տեղակալը նկատել է, որ Հայաստանի ու ԱՄՆ֊ի հարաբերությունների խորացումը, տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ֊ից սպասվող ներդրումներն ու ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի մյուս գործընկերների շրջանում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին