Nestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. Bloomberg
Շվեյցարական Nestlé ընկերության բաժնետոմսերն իջել են վերջին ութ տարվա ընթացքում մինչև նվազագույն մակարդակ մանկական կաթնախառնուրդի մի քանի խմբաքանակի՝ վնասակար մանրէներով աղտոտման հետ կապված սկանդալի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
2022 թվականին առավելագույնի հասած մակարդակի համեմատությամբ` բաժնետոմսերի գնանշումները նվազել են 38%-ով, մինչդեռ Nestlé-ի հիմնական մրցակիցներ Danone-ի և Unilever-ի համար դրանք աճել են համապատասխանաբար 32%-ով և 28%-ով: Գործակալությունը նշում է, որ սկանդալը խորացրել է ընկերության արտադրանքի վաճառքների շարունակական նվազումը և արտադրական ծախքերի աճը: Մասնավորապես, բացասական ցուցանիշներ է գրանցել Putina, Nespresso և KitKat ապրանքանիշների արտադրանքը:
Ավելի վաղ Nestlé-ն հայտարարել է 25 երկրում մանկական սննդի մի քանի խմբաքանակ հետ կանչելու մասին, ներառյալ SMA, BEBA և NAN մանկական խառնուրդները՝ դրանցում վնասակար մանրէների և սրտխառնոց ու փսխում առաջացնող թույնի հնարավոր առկայության պատճառով: Ընդ որում, Nestlé-ն պնդում է, որ վարակի կամ ախտանիշների ոչ մի դեպք չի հաստատվել՝ կապված հետ կանչված մթերքներից որևէ մեկի հետ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար