Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատուն ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. Բեսենթ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս

Gallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱմերիկյան անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանից հարավ՝ Օմանի ծոցումԳրքի տոնին ընդառաջ հրավիրում ենք «Արևիկ» գրատունԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կենտրոնացնում Իրանի մոտ. ԲեսենթԿառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի հերթական նիստըԲելգիայում ՀՀ դեսպանը բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ըՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըՆոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համարՈվ կփոխարինի Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիսԿորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են
Մամուլ

«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս

«Շատ աշխույժ երեխա էր Գոռս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գոռի մայրիկը։ Գոռը ծնունդով Աշտարակ համայնքի Ագարակ գյուղից է։ Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել։ Գոռը սովորել է Ագարակի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Ընդունակ երեխա էր։ Կարող էր տանը դասը չսովորել, բայց վերարտադրել ուսուցչի պատմածը։ Ցանկություն ուներ ծրագրավորում սովորել, բայց որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն ընդունվել և սովորել, որպեսզի ուսումը կիսատ չմնա։ Դպրոցում էլ աշխույժ երեխա էր, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, ընկերական մեծ շրջապատ ուներ թե՛ մեր, թե հարակից գյուղերում»։

2019 թվականի դեկտեմբերի 27-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում, այնուհետև՝ վեց ամիս անց, տեղափոխվել է Թալիշ։ «Իր բոլոր դասընկերներն այդ ամիսներին գնացել էին բանակ, նա ամեն օր անընդհատ ասում էր՝ ինձ ծանուցագիր չտվեցին։ Սպասում էր, թե երբ է մեկնելու ծառայության։ Հնարավորություն կար, որ Գոռս տեղափոխվեր Ֆրանսիա, բայց չստացվեց, հետո էլ արդեն նա չուզեց մեկնել Հայաստանից. «Պետք է մեկնեմ ծառայության»։ Դեկտեմբերին, երբ ծանուցագիրը չէին տալիս, ասում էր. «Ես կգնամ զինկոմիսարիատ և կասեմ, որ ինձ էլ ծանուցագիր տան։ Չեմ ուզում հետաձգվի ծառայության մեկնելս, ուզում եմ հիմա գնալ»։ Բայց դեկտեմբերի 11-ին ծանուցագիրը ստացավ, անհամբեր էր, առավոտյան ժամը ինը չկար դեռ, նա արդեն զինկոմիսարիատում էր։ Այնպես էր, որ կարող էր հունվարին գնալ բանակ, բայց նա օգտվել էր այն հնարավորությունից, որ կարող է դեկտեմբերի վերջին մեկնել։ Ասել էր՝ երբ զորացրվեմ, Նոր տարին տանը կդիմավորեմ»։

Դեկտեմբերի 25-ին Գոռի ընտանիքը, ավանդույթի համաձայն, նրա համար մեծ խնջույք է կազմակերպում։ «Իրեն ուրախ ճանապարհեցինք ծառայության»,-հիշում է մայրիկը։

Ծառայության ընթացքում Գոռը չի տրտնջացել, սիրով ծառայել է։ Մայրիկն ասում է՝ որդին իր հետ շատ էր կիսվում։ «Միշտ հարցնում էի իրեն՝ ինչ-որ բանից նեղվո՞ւմ է։ Արձագանքում էր. «Ամեն ինչ շատ լավ է, ոչ մի խնդիր չունեմ»։ Երբ ուզում էինք իրեն ինչ-որ բան ուղարկել, միշտ ասում էր. «Ինձ ոչինչ մի ուղարկեք։ Ծառայությունս շատ լավ է անցնում»։ Իր հետ խոսելիս էլ զգում էի, որ կարծես մեծացած, հասունացած լիներ»։

Սեպտեմբերի 25-ին Գոռը դիրքեր է բարձրանում։ «Ամսի 26-ին հայրիկի հետ էր խոսել։ Առհասարակ, այդ օրը բոլորիս հետ զրուցել է։ Ինձ ասաց, որ երեկոյան էլ կզանգահարի, կզրուցենք, այդ պահին հարմար չէ։ Բայց չզանգեց։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն պատերազմի լուրը լսեցինք»։

Պատերազմն սկսվելու օրն է անմահացել Գոռը՝ Մատաղիս-Թալիշ սահմանագիծը պաշտպանելիս։ Նա հրազենային՝ ծանր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Սեպտեմբերի 28-ին իր ընկերներն են այդ հատվածից Գոռիս մարմինը դուրս բերել։ Մեկ օր է մնացել այդ դիրքում»։ Հետո պատմությունները կհավաստեն՝ ռազմական գործողությունների ժամանակ Գոռը արկեր է հասցրել զինակից ընկերներին։

Ագարակ գյուղից միայն Գոռն է անմահացել պատերազմում։ Նա կրտսեր քույրիկ ունի։ Իսկ այս տարի հունվարի 27-ին ծնվել է նրա եղբայրը, որին Գոռ են անվանակոչել:

Երբ հարցնում եմ ապրելու ուժի մասին, տիկին Գոհարը փորձում է զսպել հուզմունքն ու արցունքները։ «Սկզբում, իհարկե, մեր աղջիկն էր մեր ուժի աղբյուրը, իրեն ցույց էինք տալիս, որ ուժեղ ենք, որ նա էլ ամուր մնա ոտքերի վրա։ Աղջկաս համար եղբոր կորուստը շատ դժվար էր։ Ամեն ինչ անում էինք իր համար։ Եվ հինգ տարվա պայքարի արդյունքում շատ դժվարությամբ ծնվեց մեր Գոռը։ Ծնվեց հունվարի 27-ին։ Կարծես դա էլ պատահական չլիներ։ Դեկտեմբերի 27-ին Գոռս զորակոչվեց ծառայության, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Գոռս անմահացավ, իսկ հունվարի 27-ին ծնվեց նրա եղբայրը։ Կարծես բոլոր իրադարձությունները կապված լինեն 27 թվի հետ։ Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են»։

Հ. Գ. - Գոռ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ագարակ գյուղի գերեզմանատանը։