Ֆրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի
France 24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը փետրվարի 16-ի կեսգիշերին ժամանել են Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը և Dassault Rafale կործանիչ ինքնաթիռների հնարավոր բազմամիլիարդանոց գործարքին նվիրված եռօրյա այցի սկզբում։ Սա Մակրոնի չորրորդ այցն է Հնդկաստան 2017 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ֆրանսիան ձգտում է ընդլայնել իր ռազմական գործընկերությունը Նյու Դելիի հետ. սպասվում են քննարկումներ ևս 114 ֆրանսիական կործանիչ ինքնաթիռների հնարավոր պայմանագրի շուրջ։
Էմանուել Մակրոնը Մումբայում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո ողջունել է Նյու Դելիի հետ կապերի «նշանակալի արագացումը»։ Այս մասին Մակրոնը նշել է X-ում կատարած գրառման մեջ։ «Հնդկաստանը և Ֆրանսիան որոշել են իրենց ռազմավարական գործընկերությունը բարձրացնել մինչև հատուկ գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դիվանագիտության մեջ դա շատ նշանակալի է», - նշել է նա։
Մոդին իր հերթին բարձր է գնահատել Մակրոնի հետ հանդիպումը։ «Մենք քննարկեցինք համագործակցությունն արդյունաբերության, պաշտպանության, մաքուր էներգիայի, տիեզերքի և զարգացող տեխնոլոգիաների ոլորտներում։ Մեր երկրները նաև կկառուցեն ամուր ցանցեր ստարտափների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների միջև, կնպաստեն ուսանողների և հետազոտողների փոխանակմանը և կստեղծեն նոր համատեղ նորարարական կենտրոններ», - նշել է նա X-ում գրառման մեջ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են