Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ
Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ։ Մասնավորապես, Հովհաննես Թումանյանի թանգարանում միջոցառումների շարքը կմեկնարկի փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին «Գիրքը՝ հեքիաթասաց» խորագրով ծրագրով։ Հեքիաթի ժամը կվարի Ալինա Ավետիսյանը՝ ստեղծելով ջերմ ու ներգրավող մթնոլորտ, որտեղ Թումանյանի հեքիաթները նոր շունչ կստանան։
Ժամը 16:00-ին տեղի կունենա նշանակալի իրադարձություն՝ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի թվայնացված գրքերի կայքէջի հանդիսավոր ներկայացումը։ Թվայնացումը հնարավորություն է տալիս Թումանյանի անձնական գրադարանի բացառիկ նմուշները հասանելի դարձնել լայն հանրությանը՝ անկախ աշխարհագրական սահմաններից։ Ժամը 17:00-ին կկայանա «Կյանքը՝ գրքերեն. գիրքը և ընթերցանությունը Ռուբեն Եսայանի հայացքով» խորագրով հանդիպումը։ Օրվա եզրափակիչ ակորդը կլինի ժամը 18:00-ին նախատեսված բացառիկ ցուցադրությունը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում