Իրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվել
Երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, Իրանում հարգանքի տուրք են մատուցել հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին։ AFP-ի փոխանցմամբ՝ տարբեր քաղաքներում տեղի ունեցած հիշատակի միջոցառումների ընթացքում արձանագրվել են նոր բախումներ Իրանի անվտանգության ուժերի հետ։ Ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ Աբադանում ամբոխը պարզել է զոհերի լուսանկարները և վանկարկել «Մահ Խամենեիին», «Կեցցե՛ շահը»։ AFP-ի հաղորդմամբ՝ Աբադանից հրապարակված մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում կրակոցներից։
Իրանական իշխանությունները բողոքի ցույցերի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողությունն անցկացրել են Թեհրանի Իմամ Խոմեյնիի մզկիթում։ Մասնակիցները ծածանել են իրանական դրոշներ և վանկարկել «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։
Միջոցառմանը ելույթ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Էսմայիլ Քաանին։ «Անկարգություններ հրահրողները և ահաբեկիչներին աջակցողները հանցագործներ են և պատասխանատվության կենթարկվեն», — Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալությունը մեջբերել է Քաանիի խոսքերը։
Իրանում 2025 թվականի դեկտեմբերին սկսված առաջին բողոքի ցույցերը պայմանավորված էին տնտեսական խնդիրներով, սակայն հետագայում ստացան քաղաքական բնույթ և տարածվեցին ամբողջ երկրում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 23-ին հայտարարեց, որ բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3117-ի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին