Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն» և «Երեխաների աջակցության հիմնադամ»-ի երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն։ Այցերը տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Հաստատություններում Պաշտպանն իրականացրել է շրջայցեր, ծանոթացել շահառուներին՝ տարեցներին և երեխաներին մատուցվող ծառայությունների, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները, այդ թվում՝ անձնակազմի աշխատանքային պայմանները։
Անահիտ Մանասյանն առանձնազրույցներ է ունեցել «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»-ի տարեց շահառուների հետ, որոնց կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերել են սոցիալական աջակցության տրամադրմանը, կենսաթոշակի կամ ծերության նպաստի վճարումների հետ կապված խնդիրներին։
Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Բոլոր ճանապարհները բաց են