Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին
Փետրվարի 16-ին Լոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան պաշտպանության բաժնի պաշտոնական բացմանը:
Իր խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանը նշել է, որ Միացյալ Թագավորությունում առաջին անգամ է Հայկական բանակի օրվան նվիրված ընդունելություն կազմակերպվում։ Նա ընդգծել է հայ-բրիտանական հարաբերություններում առկա առաջընթացը՝ հիշեցնելով երկկողմ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համաձայնագիրը և պաշտպանության բաժինների փոխադարձ բացումը երկու դեսպանատներում՝ որպես համագործակցության խորացման հստակ ապացույց:
Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցեն պաշտպանության կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանի պաշտոնական նշանակումը։ Դեսպանը շնորհավորել է գնդապետ Մուրադյանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր պաշտոնում:
Գնդապետ Մուրադյանն իր ելույթում խոսել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների գործընթացի մասին և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը զինատեսակների շարունակական արդիականացման և դիվերսիֆիկացման, Միացյալ Թագավորության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հարցում:
Նա ընդգծել է, որ հայկական բանակը մնում է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և խաղաղության հիմնական երաշխավորը։
Ընդունելությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...