Իրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարար
Իրանը և Միացյալ Նահանգները առաջընթաց են գրանցել միջուկային հարցի շուրջ Ժնևում կայացած անուղղակի բանակցություններում, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև այսօր Ժնևում կայացած անուղղակի բանակցությունները ավարտվել են ընդհանուր նպատակների և տեխնիկական հարցերի հստակեցման գործում լավ առաջընթացով», - գրել է նա X-ում։ Ըստ Օմանի արտաքին գործերի նախարարի՝ խորհրդակցությունները կառուցողական են եղել, և կողմերը «լուրջ ջանքեր են գործադրել հիմնական մի շարք սկզբունքների հստակեցման համար»։
Միևնույն ժամանակ, ալ-Բուսաիդին ընդգծել է, որ «դեռ շատ աշխատանք կա անելու» համաձայնության հասնելու համար։ «Կողմերը հեռացել են հաջորդ հանդիպումից առաջ հաջորդ քայլերի վերաբերյալ հստակ պատկերացումներով», - եզրափակել է նա։ Օմանի նախարարը նաև բարձր է գնահատել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներդրումը բանակցային գործընթացում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները