Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվել ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ Ոստիկանները պարզել են Աջափնյակի կրակոցների մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆ Թումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում Նույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբությունները Միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը

«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին ՃարտարումԼարսը կրկին փակ էԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՀայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». ՇոյգուԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունըՔՊ-ում էլի ներքին խմորումներ են Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին. Սպիտակ տունՖրանսիայում անձրևների տևողության ռեկորդ է գրանցվելԹրամփն 90% հավանականությամբ լայնածավալ պատերազմ է սկսելու Իրանի դեմՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալԱդրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ ԼավրովԺնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել․ Քերոլայն ԼևիթՍպիտակ տունը Իրանից «խելամիտ» գործարք է ակնկալումՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզում իրականացված աշխատանքների ընթացքինՀունաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդԱջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ըՈւրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունՄակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է հերձվшծ գորտի հետ, որի ուղեղը բացակայում է, բայց ողնաշարը դեռ մնում էՌուսաստանում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստ քաղաքացիների համարԿրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներՀամայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերելԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվելԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարըՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվՈստիկանները պարզել են Աջափնյակի կրակոցների մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆԹումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելությունՏիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականումՆույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբություններըՄիջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներինՍկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք)Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց ԱտալանտայինՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետոՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումըՀայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալՀայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներԷրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանըԴատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներNestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. BloombergՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել էՀունաստանի նախագահը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվիՖրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիԻրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում«Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքերՔրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող անձանց
Մամուլ

Մահվան տեսիլ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արնարշավը

«168 ժամը» գրում է.
«Արդեն չորրորդ օրը Հայաստանում շարունակվող միջոցառումը, որին բոլորը տալիս են «նախընտրական քարոզարշավ» անվանումը, իրականում ոչ թե քարոզարշավ է, այլ հոգեորսություն՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Նիկոլ Փաշինյանը՝ կանգ չառնելով ոչնչի առաջ, փորձում է մարդկանց հասցնել հոգեխանգարմունքի՝ նրանց մեջ արթնացնելով բոլոր այն բնազդները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բախումների, արյան հեղման համար։
Նիկոլ Փաշինյանը ամեն օր գեներացնում է այդ արյունը, որն ամեն պահի նրա դրդրմամբ կարող է թափվել Հայաստանում։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք է հենց քաղաքացիական արյուն, երևի այն պատճառով, որ նա շատ է սիրում ամեն ինչի հատկապես քաղաքացիականը։ Նա, ըստ ամենայնի, պլանավորում է սադրել հենց քաղաքացիական բախումներ, որոնց երկու կողմում կլինեն ոչ թե քաղաքացիներն ու ուժայինները, այլ քաղաքացիներն ու քաղաքացիները։ Եվ բացառված չէ, որ նա նախատեսում է ոչ թե հետընտրական, այլ նախընտրական արյունահեղություն, որը կարող է կանխել ընտրություններում իր պարտությունը։

Այն, ինչով այս օրերին զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրավական պետությունում կկանխվեր ժամերի ընթացքում՝ քրեական օրենսգրքի բազամաթիվ հոդվածների ու նաև պաշտոնի հետ առողջական խնդիրների անհամատեղելիության կիրառմամբ։ Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն իրավական պետություն չէ, այլ լայն իմաստով պետություն չէ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր արնարշավը՝ հանրապետության բոլոր բնակավայրերում պատրաստելով մարդկանց խմբեր, որոնք մատի մի շարժումով կարող են նետվել «գլուխներ կտրելու», ինչպես Նիկոլ Փաշինյանի ժպտադեմ համաձայնությամբ կոչ էր անում նրա նվիրյալ քաղաքացիներից մեկը, կամ «շինելու», ինչպես քաղաքացիների սիրուց արբած խոստանում էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ապրում է և դեռ մեկ շաբաթից ավելի ապրելու է մթնոլորտում, որում քաղաքացիական բախումների համար բավարար է աննշան մի կայծը, որն իր ամեն հանդիպման ընթացքում բոցավառում է Նիկոլ Փաշինյանը։ Թշնամու հետ պատերազմում պարտված այս անձը պատերազմ է հայտարարել սեփական քաղաքացիների դեմ, որովհետև ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ հիմա նրա համար, ամենայնից վեր, կարևոր է իշխանությունը։

Բնության մեջ կա ընդամենը մեկ սուբստանցիա, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ զոհել հանուն իշխանության, և այդ սուբստանցիայի անունը Նիկոլ Փաշինյան է։ Մնացյալ ամենայնը, այդ թվում՝ սեփական ընտանիքի անդամները, նրա համար ենթակա են զոհաբերության։

Իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է զոհասեղանին դնել ամեն ինչ, բացառությամբ սեփական անձի։ Իսկ պատերազմի զոհերին «պլյուս-մինուսով» հաշվողին քաղաքացիական զոհերը ոչ միայն չեն մտահոգի, այլ նա կարող է առաջնորդվել «որքան շատ՝ այնքան լավ» սկզբունքով։

Հատկապես, եթե զոհաբերվողները լինելու են հպարտ քաղաքացիներ ու, առավել ևս, եթե դա հնարավորություն է տալու ապագայում խոնարհվել նրանց շիրիմների առաջ։ Այս ամենը թվում է հիվանդագին ու սատանայական, բայց Հայաստանն ապրում է հենց հիվանդագին ու հենց սատանայական իրականության մեջ։

Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։