Հայտնի է «Եվրատեսիլ 2018»-ի անցկացման վայրն ու ժամանակահատվածը
«Եվրատեսիլ 2018»-ի անցկացման վայրն ու ժամանակահատվածը հայտնի է։ Մրցույթի կազմակերպիչները Twitter-ի էջում պաշտոնապես հայտնել են, թե երբ տեղի կունենա եվրոպական հեղինակավոր մրցույթը.
««Եվրատեսիլ 2018»-ը տեղի կունենա մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին՝ Լիսաբոնի MEO Arena-ում»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարի Սալվադոր Սոբրալն իր հիասքանչ ելույթով հաղթանակ բերեց Պորտուգալիային։ 49 տարի անց Պորտուգալիան հաղթեց «Եվրատեսիլ»-ում: Սալվադոր Սոբրալը Եվրոպան նվաճեց Amar pelos dois երգով, որը գրել է նրա քույրը՝ Լուիզան:
Իսկ մինչ մեզ սպասում է Լիսաբոնը, «Եվրատեսիլ»-ի կայքը տեսահոլովակ է հրապարակել քաղաքի մասին, որը հաջորդ տարի ընդունելու է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող երաժշտական մրցույթի մասնակիցներին եւ հյուրերին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա