Վանաձորում ներկայացման ժամանակ բեմում անձրեւ է մաղել
Հունիսի 24-ի երեկոյան Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ անձրեւը մաղել է նաեւ բեմում: Ներկայացման մի հատված դերասանները խաղացել են անձրեւի կաթոցների տակ, ապա ընդմիջումէ հայտարարվել:
Խնդրի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանին:
«Տանիքի խնդիր ունենք, անգամ բեմում սկսեց կաթել ներկայացման ժամանակ: Հորդառատ անձրեւ էր, բոլորս էլ տեսանք ինչ է կատարվում: Թատրոնի տանիքը լուրջ վերանորոգման կարիք ունի, դրա պատճառով է նման բան գրանցվել: Դերասանների վրա էլ էր կաթում: Սա առաջին դեպքը չի, միշտ եղել է այս խնդիրը թատրոնում: Էնպես չի, որ իմ գալով է սկսել այդ խնդիրը: Հորդառատ անձրեւների ժամանակ միշտ այդ խնդիրը եղել է»,- նշեց նա:
Հայցելով հանդիսատեսի ներողամտությունը, տնօրենը վստահեցրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում տարիներ շարունակ կաթացող տանիքի վերանորոգման հարցը լուծելու ուղղությամբ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա