Ինչով են վնասակար սննդային հավելումները
Գիտնականները պարզել են, որ պատրաստի սննդից պատրաստված էմուլգատորային սննդային հավելումները վնասում են մարդու աղիները, առաջացնելով բորբոքում։ Միաժամանակ, դրանք նաեւ մեծացնում են օնկոլոգիական հիվանդությունների ռիսկերը։ Այս մասին գրում է Daily Mail հանդեսը։ Էմուլգատորները հավելումներ են, որոնք ավելացնում են սննդին, որպեսզի կանխեն ճարպերի եւ ջրի քայքայումը։ Այն բարելավում է սննդի տեքստուրան եւ արտաքին տեսքը, ինչպես օրինակ՝ յոգուրտների, եւ ավելացնում է սննդի պիտանելիության ժամկետը։ Սակայն այս դրական կողմերով հանդերձ, մասնագետները զգուշացնում են, որ դրանց չափազանց շատ օգտագործումը կարող է քայքայել աղիքները պատող պաշտպանիչ լորձաթաղանթը։
Արդյունքում՝ այնտեղ սկսում են բազմանալ բակտերիաներ, որոնք առաջացնում են բորբոքումներ։ Դա էլ իր հերթին մեծացնում է օնկոլոգիական հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։ Գիտնականները նկատում են, որ եզրակացությունները, որոնց հանգել են հետազոտությունների արդյունքում, վերջնական չեն, սակայն նաեւ հորդորում են պահպանել չափավորությունը՝ էմուլգատորային հավելումների կիրառման հարցում։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից