Դոթսոնի սառցադաշտի տակ կաթիլանման տարօրինակ նախշեր են հայտնաբերվել
Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները Արևմտյան Անտարկտիդայի Դոթսոնի սառցադաշտի տակ հայտնաբերել են մինչև 400 մետր երկարությամբ արտասովոր կառուցվածքներ, որոնք կաթիլներ են հիշեցնում: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
2022 թվականին գիտնականների թիմը սոնարով հեռակառավարվող սարք էր օգտագործել, որպեսզի մանրամասն նկարահաներ սառցադաշտի ստորին մակերեսը: Սա թույլ տվեց ստեղծել ենթասառցադաշտային կառուցվածքի առավել մանրամասն պատկերը:
Պարզվել է, որ սառցադաշտի հիմքը ծածկված է կաթիլներ հիշեցնող տարօրինակ նախշերով, որոնք սառույցի մեջ դուրս են ցցվում անհարթ գագաթներից և իջվածքներից։ Մասնագետները կարծում են, որ այս ձևերն առաջացել են սառույցի անհավասար հալման հետևանքով: Սառցադաշտի ստորին մասի երկայնքով հոսող ջուրը շարժվել է Երկրի պտույտի ազդեցությամբ:
Գիտնականները նաև պարզել են, որ սառցադաշտն առավել ինտենսիվ հալչում է այն տեղերում, որտեղ ստորջրյա հոսանքները ողողում են նրա հիմքը: Հետազոտողները բացատրել են, որ սառցադաշտի ճեղքերը թույլ են տալիս հալված ջրին մակերևույթ բարձրանալ՝ արագացնելով հալման գործընթացը:
Դոթսոնի սառցադաշտը զգալիորեն կրճատվել է վերջին 25 տարիների ընթացքում: Դրա հալման արդյունքում Հարավային օվկիանոսում ամեն տարի ավելանում է 40 միլիարդ տոննա քաղցրահամ ջուր՝ խորացնելով ծովի մակարդակի բարձրացման խնդիրը:
Գիտնականները մտահոգություն են հայտնել առաջիկա տասնամյակների ընթացքում սառցադաշտի հնարավոր արագ քայքայման կապակցությամբ։ Դա կարող է հանգեցնել ծովի մակարդակի մինչև 3,4 մետր բարձրացման:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից