Օզեմպիկ ընդունողներն ավելի քիչ նիկոտին են չարաշահում
Ըստ Daily Mail-ում հրապարակված տեղեկության՝ հետազոտությունները վկայում են, որ շաքարախտի և ճարպակալման բուժման համար նախատեսված Օզեմպիկ (Ozempic) և Վեգովի (Wegovy) դեղամիջոցներն ընդունակ են դրականորեն անդրադառնալ ուղեղի առողջության վրա և նվազեցնել նիկոտինից կախվածությունը:
Սեմագլուտիդը, որն Օզեմպիկի և Վեգովի ակտիվ բաղադրիչն է, նորարարական դեղամիջոց է քաշի նվազեցման և արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման համար:
Գիտնականները նոր հետազոտության ընթացքում վերլուծել են 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ 120 հազար ամերիկացիների տվյալները։
Սեմագլուտիդի և մյուս դեղամիջոցների ազդեցության համեմատությունը հոգեկան խանգարումների ռիսկի վրա բացահայտել է հետևյալը։
Սեմագլուտիդ ընդունող հիվանդների շրջանում էնցեֆալիտի՝ գանգուղեղի բորբոքման զարգացման ռիսկը կրճատվել է 74%-ով, հիշողության և մտածողության խանգարումները՝ 28%-ով, դեմենցիան՝ 37-48%-ով, իսկ նիկոտինի չարաշահումը՝ 23-28%-ով։
Գիտնականները նշել են, որ իրենց հետազոտությունը հիմնված է դիտարկումների վրա և պատճառահետևանքային կապի միանշանակ ապացույցներ չի բերում:
Սեմագլուտիդի գործողության մեխանիզմը ախորժակի նվազեցումն է: Դեղամիջոցի ընդունումը կարող է ուղեկցվել մի շարք կողմնակի ազդեցություններով, մասնավորապես սրտխառնոցով, փորկապությամբ, փորլուծությամբ, հոգնածությամբ, ստամոքսի ցավով, գլխացավով և գլխապտույտով:
Հիվանդներից ոմանց մոտ կարող է նաև մազաթափություն նկատվել:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից