Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Այսօր մեր պատմության վերջին 100 տարվա ամենախայտառակ դավաճանը դուրս է գալու մարդամեջ. Միքայել Մինասյան

Այսօր մեր պատմության վերջին 100 տարվա ամենախայտառակ դավաճանը դուրս է գալու մարդամեջ. այսօր՝ ժամը 13։00-ին, մեր ամենամեծ պարտության սիմվոլը լկտիաբար քայլելու է փողոցում, աներեսի պես փորձելու է գնալ Եռաբլուր եւ ցինիկաբար գլուխ է խոնարհելու 5000 զոհի շիրիմների առջեւ, որոնց մահվան մեղավորն անձամբ ինքն ու իր կին են եւ որոնց մեծ մասի անուններն անձամբ ինքն ու իր կինը դեռ գաղտնի են պահում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի այսօրվա երթը հատուկ մանիպուլյացիա է՝ ցույց տալու, որ ինքը երկրի միակ վիժվածքը չէ։ Նա գիտի, որ այսօրվա երթի մասնակցությունը խարան է լինելու ներկաներից յուրաքանչյուրի համար: Նա այդ խարանի բեռը ցանկանում է կիսել հնարավորինս շատ մարդու հետ: Չէ՞ որ մերժված ու ատելի կդառնա ոչ միայն ինքը, այլ երթի ամեն մի քայլող։ Իսկ ո՞վ է ավելի հավատարիմ, քան նա, ով գնալու տեղ այլեւս չունի։

Նիկոլը գիտի, որ իր վրայից այլեւս չի ջնջվելու ո՛չ հայրենիքի դավաճանի, ո՛չ էլ ազգի տականքի պիտակը: Բայց կազմակերպելով երթ, ոտքի հանելով իր ենթականերին եւ ստիպելով իր հետ քայլել՝ նա ցանկանում է դավաճանի ու տականքի պիտակը փոխանցել բոլոր քայլողներին։

Ես պատասխանատու ձեւով հայտարարում եմ՝ ցանկացած ոք, ով այսօր մասնակցի այդ երթին՝ հարկադրված, թե կամավոր, ինձ համար դառնալու է այդ ոճրագործության համահեղինակ՝ հավասարաչափ կիսելով Նիկոլի պատասխանատվությունը։ Սա զգուշացնում եմ հիմա, որպեսզի հետո նեղացողներ կամ արդարացողներ չլինեն:

Ու թող իմանան հատկապես նրանք, ովքեր.

-զավակ են կորցրել ու որոշել են քայլել՝ դուք քայլում եք ձեր որդուն սպանածի հետ,

-ազատամարտիկ են ու կռվել են՝ դուք քայլում եք հող հանձնողի ու ձեր մարտական ընկերների արյունը ուրացողի հետ,

-պետական համակարգի աշխատակից են կամ գործատուի հրահանգով փողոց դուրս եկած՝ եթե քայլում եք, ուրեմն կամազուրկ մարիոնետ եք:

Գիտե՞ք կարելի է տարբեր կերպ ընկալել երեւույթները, տարբեր կերպ տանել պարտությունը, տարբեր կերպ պատկերացնել փոփոխությունները, բայց դավաճանի եւ մարդասպանի հետ քայլելը ոչ մի բացատրություն ու արդարացում չունի։

Նրա երթը սգո մասին չէ։

Զինվորի մասին չէ։

Հայրենիքի մասին չէ։

Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է։ Մի´ դարձեք Նիկոլի տականքը։ Դա չի ներվելու:

Այսօր ամեն ինչ տեսանկարահանվելու է, լուսանկարվելու է։ Թույլ մի տվեք, որ ձեր սերունդները ձեզ գտնեն այդ երթում։ Ամաչելու եք:

Հ.Գ. 2.5 տարի առաջ Նիկոլը դեպի իշխանազավթում իր ուղին սկսեց միայնակ քայլելով՝ չհաշված իր մի քանի կիսամարդկանց: 2.5 տարի անց նա նորից քայլում է միայնակ, նորից իր մի քանի կիսամարդկանցով:

2.5 տարի առաջ նա գալիս էր դեպի ծաղկուն ու կենսախինդ մայրաքաղաք։ Այսօր նա քայլում է իր ամայացրած երկրով, արյան վրայով, արյունոտ ոտնահետքերով՝ դեպի գերեզման:

Քայլելով եկավ, քայլելով էլ կգնա»: