Ընդդիմության ջահերով ու մոմերով երթը՝ դեպի «Եռաբլուր» (ուղիղ)
Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է ընդդիմության կազմակերպած ջահերով ու մոմերով երթ դեպի «Եռաբլուր»:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների խնկարկման երեկո:
Բացի այդ, շաբաթ օրը Ազատության հրապարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը «Արժանապատվության երթ» է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներից: Դրանք մեկնարկել են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից, Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրպարակից, իսկ նախօրեին երթը մեկնարկել էր Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից:
«Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը