Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Արարատի մարզի Հոգեւոր Տեսչությունը հորդորում է Փաշինյանի եւ իր թիմին՝ անցնցում վայր դնել լիազորությունները

Արարատի մարզի Հոգեւոր Տեսչությունը ողջախոհության կոչ է անում «Իմ քայլը» խմբակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ անցնցում վայր դնել լիազորությունները եւ երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։

Հոգեւոր տեսչության հորդորում, մասնավորապես, նշվում է.

«Ողջախոհության կոչ

Արցախի եւ նրա խաղաղ բնակչության դեմ սեպտեմբեր 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական սանձազերծված պատերազմի ընթացքում երկրում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ օրվա իշխանությունը ձախողել է ՀՀ եւ նրա բնակչության հանդեպ սահմանադրությամբ ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում ունեցել ենք մարդկային կյանքի անդառնալի կորուստներ, հազարավոր վիրավորներ, այլեւ թշնամուն են հանձնվել Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող տարածքներ։ Սա ինքնին նոր մարտահրավերներ է ստեղծում հազարամյակներ շարունակ այս տարածաշրջանում ապրած եւ արարած հայ էթնոսի հետագա գոյության համար։

«Նոր պատերազմ նոր տարածքներ» ինքնավստահ հռետորաբանության վերջնարդյունքը ոչ միայն բազում տարակույսների տեղիք է տվել հասարակության լայն շրջանում, այլեւ շատ հարցեր ցայսօր թողել անպատասխան: Իրավիճակի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերը նույնպես չեն հուսադրում, որ իշխող վարչակազմը ի զորու կլինի հաղթահարելու երկրում ստեղծված ճգնաժամը, կամ թե բավարար միջոցների եւ հնարավորությունների է տիրապետում դրան հասնելու համար:

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. Ը. 32)։ Իրականության հետ պետք է առերեսվել: Իրականությունից խուսափումը կամ խուսանավումը օր-օրի ավելի է խորացնելու իշխանության հանդեպ աճող անվստահությունը:

Այսօր մեր ազգային անվտանգությունը խարխլված է` թե՛ արտաքինը եւ թե՛ ներքինը...

Մեր հավատն ու աղոթքն է, որ 2018 թվականին սերն ու թավիշը նշանաբան դարձրած այսօրվա ՀՀ իշխանությունները սթափ կգնահատեն երկրում ստեղծված կացությունը, վեր կկանգնեն անձնական փառասիրությունից եւ շահադիտական հաշվենկատությունից՝ հայրենիքն ու ազգային շահը դիտելով գերակա, հանուն որի պատրաստ պետք է լինենք զոհելու ամեն ինչ եւ անգամ` ամենաթանկը:

Ուստի մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի, ի շահ հայ ժողովրդի վաղվա` «Իմ քայլ» խմբակցությունը վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ իմաստություն եւ կամք գտնի իր մեջ՝ անցնցում վայր դնելու լիազորությունները, երկիրը դուրս բերելու խորացող ճգնաժամից։

Ողջախոհությունը հուշում է, որ ազգային անվտանգությունը, ազգի լինելիության խնդիրը չեն կարող քաղաքական փառամոլ նկրտումների հարց դառնալ ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության համար։

Դիմում եմ իշխող «Իմ քայլը» խմբակցության այն նվիրյալ անդամներին, որոնք ազգին ու ազգայինին ծառայելու վեհ գիտակցությամբ են առաջնորդվել իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում.

Սիրելինե՛ր,

Պահի հրամայականն է` առաջնորդվել բացառապես գաղափարական համոզումներից դրդված` մեկնակետ ու նպատակ ունենալով հայրենիքի շահը:

Ձեր ձայնը բարձրացրեք հանուն ճշմարտության, օգնեք, նպաստեք, որպեսզի ձեր թիմակիցները ճիշտ որոշում կայացնեն, որը թույլ կտա համախումբ ուժերով երկիրը ճգնաժամից դուրս բերել, հաղթահարել համազգային ցավի եւ կորուստի զգացումը, վերստին հառնել հանուն բոլորիս երազած հայրենիքի:

Իշխանությունը՝ պատասխանատվություն է։ Եղեք պատասխանատու հայրենի պետականության համար ճակատագրական այս պահին:

Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյան

ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ»։