Մեր «Աննակախության» տարեդարձը
Պետական տոնացույցերը ազգերի հաղթական և ողբերգական էջերի ու արժեքային ընկալման իրադարձությունների ամրագրումն են։
Մեր պետության կյանքում ահռելի փոփոխություններ տեղի ունեցան՝ պատմական փոփոխություններ, որոնք իրենց արտացոլումն են գտնելու մեր տոնացույցում։
Մենք արդեն չունենք մայիսի 9-ը. նրա շքեղությունը, նրա վեհությունը այլևս չի լինելու։
Մենք ձեռք բերեցինք նոյեմբերի 9-ը՝ կապիտուլյացիայի օր։
Այս փոփոխությունները զուտ օրացուցային չեն։ Դրանք խորը և երկարաժամկետ ազդեցություն են թողնելու մեր ազգային հոգեբանության, մեր ինքնաընկալման վրա։
Բայց ամբողջ ողբերգականությամբ հանդերձ սրանք ամենակարևոր ու ամենաողբերգական օրերը չեն։
Պատմական հեռանկարի և ազգային ամոթի տեսակետից ամենաողբերգական իրադարձությունը լինելու է «Աննակախության» օրը։
2.5 տարի 21-րդ դարում պետական ինստիտուտներով կառավարումը Հայաստանում փոխարինվեց ընտանեկան կառավարմամբ։ Ընտանեկան մի զույգ որոշում էր մի ողջ պետության բոլոր կարևոր հարցերը։ Ընտանեկան զույգի լայվերը դարձել էին պետական կարևորագույն հարցերի քննարկման միակ հարթակը։ Վերջում այդ զույգը պետությանը բերեց պատերազմի ու պարտության։
Ժողովուրդը ողջունեց, մտավորականությունը լռեց, քաղաքացիական հասարակությունը ծախվեց, գեներալիտետը ենթարկվեց։
Շատ երկար տասնամյակներ մեր օրացույցում այդ տոնը անպայման պետք է նշվի. մեր Աննակախության օրը՝ որպես ազգային ամոթի օր։ Որպես սերունդներին դաս, որպես ներկա սերնդի ամոթի խարան։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին