Կոչ ենք անում ՀՀ և ԱՀ զինված ուժերին ռուս խաղաղապահների հետ համագործակցելով ընդունել անհրաժեշտ որոշումներ. Վ. Մանուկյան
Կոչ ենք անում Հայաստանի ու Արցախի Զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։
Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելով՝ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթները՝ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը։
Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։
Կոչ ենք անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի եռակողմ հայտարարության խախտումները։
Ակնկալում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից՝ ակտիվ ջանքեր գործադրել և կատարել իրենց առաքելությունը։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այս իշխանությունների հեռացումը քաղաքական ու պետական օրակարգի թիվ մեկ հարցն է։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է և մեր արժանապատվության վերականգնման միակ հնարավորությունը։
Միացե՛ք Հայրենիքի փրկության շարժմանը»,– ասվում է հայտարարությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին