Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Ավելորդ է անգամ նշել, որ մենք բոլորս նվիրաբերություն կատարելով հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը և այլն։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար, և այդ հիմքով «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամը փոխանցում է ՀՀ Կառավարությանը՝ որպես նվիրաբերություն, ինչը աբսուդրային է և հակաօրինական, բայց, բնորոշ է այս իշխանության վարքագծին։

Հարցեր, որոնք այդպես էլ մնում են անպատասխան.

1. Եթե չլինեին հանգանակություններն ու նվիրատվությունները՝ Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորումը ինչի՞ հաշվին պիտի կատարվեր։ Ի վերջո, պետությունը, որի իշխանության աններելի, անհեռանկար քաղաքականության արդյունքում երկիրը բախվեց պատերազմի և դրա աղետալի հետևանքների հետ, պարտավոր էր սեփական միջոցների հաշվին լուծել Արցախից տեղահանվածների առաջին անհրաժեշտության այն խնդիրները, որոնք ծագել էին պատերազմի հետևանքով։ Այդ հարցում, թվում էր, թե խնդիր չպետք է լինի, քանի որ հոկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն էր կատարել, թե ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում»։ Այդ դեպքում ո՞րն էր պատճառը, որ «գերակատարվող» բյուջեի պայմաններում ՀՀ Կառավարությանը նվիրաբերություն է կատարվում հիմնադրամից։

2. ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացրեց պարզաբանում նվիրաբերության իրավական հիմքերի և նպատակների վերաբերյալ, որը բացարձակ համոզիչ չէր և էլ ավելի խճճեց իրավիճակը, քանի որ նախ և առաջ նվիրաբերությունը չդիտարկվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էության և դրա կոնկրետ նպատակների անվերապահ պահպանման ուղղակի պահանջի տրամաբանության շրջանակներում։

3. Բազմաթիվ հարցեր մնացին կապված «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջների և «Հայաստան» համահայակական հիմնադրամի կանոնադրության պահանջների հետ կապված։ Մասնավորապես, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել Հիմնադրամի գույքի որոշ մասը: Հիմնադրամի կանոնադրության 7-րդ կետի համաձայն շահառուներ են հանդիսանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքաշատ այլ երկրների բնակչությունը։ Դժվար է հասկանալ, թե Հիմնադրամը շահառուների որ խմբում է դիտարկել ՀՀ Կառավարությանը։

3. Կանոնադրության 38-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է վերապահված Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը: Հանրապետության նախագահի հիմնադրամին ուղղված պաշտոնական նամակից պարզ է դառնում, որ այս հարցում էլ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամների մոտ միատեսակ մոտեցում չի եղել։ Հանրապետության նախագահն արդարացիորեն պահանջել է գումարը ձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով։ Այս պարագայում չէր խախտվի նվիրաբերության ինստիտուտի էության և դրա կոնկրետ նպատակների անվերապահ պահպանման ուղղակի պահանջի տրամաբանությունը։ Արդյունքում չէր առաջանա կոնկրետ նպատակի շեղման խնդիր։

4. Կարևոր հարց է նաև, թե ովքեր են մասնակցել հոգեբարձուների խորհրդի նիստին։ Մամուլում եղած հրապարակումներից պարզ է դառնում, որ հոգեբարձուների խորհրդի անդամներից առնվազն երկուսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը տեղյակ չեն եղել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին։ Տեղյակ են եղել, արդյոք, հոգեբարձուների խորհրդի մնացյալ անդամները այդ ծախսի մասին, դժվար է ասել։

5. Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով անվստահություն և դժգոհություններ են առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ:Նվիրատուները իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ ունեն: Հիմնադրամին գումարներ փոխանցած մեր հայրենակիցներից ոմանք խորապես զղջում են, որ փոխանցումներ են արել, և այսօր շատերը պահանջում են կամ հետ վերադարձնել գումարը հիմնադրամին, կամ հետ են պահանջում իրենց փողերը, թեև հետ ստանալու մեխանիզմներ չկան։

Այս ամենի արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի համար գումարների հանգանակումը։ Մի կարճատես, չհաշվարկված քայլի արդյունքում հիմնադրամի նկատմամբ կարող է ստեղծվել վստահության դեֆիցիտ և վտանգի տակ դնել համահայկական միասնականությունը։

Նվիրաբերության հետ կապված բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր կազմակերպությունը հարցում է ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Մենք հետևողական ենք լինելու այս հարցի վերաբերյալ պարզաբանումների և հաշվետվությունների ներկայացման հարցում։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ