Նիկոլը սպառնում է կալանավորել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը ազատման դիմում է գրել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ազատման դիմում է գրել. Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դիմումը հետ չվերցնելու դեպքում կալանավորել նրան: Այս մասին հայտնում է Mediaport-ը:
«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ երեկ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլապս և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։ Եվ եթե Գրիգորյանի մտքով անգամ անցի հրաժարական տալ կամ հեռանալ թիմից, նույն վայրկյանին նրան կկալանավորեն։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանի աշխատավայր վերադառնալուց հետո Փաշինյանը հրահանգել է Պետական վերահսկողության ծառայությանը ստուգումներ սկսել նաև ՀՀ փոխվարչապետի գրասենյակում»,-նշում է լրատվամիջոցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին