Ինձ եւ մյուս փորձառու գեներալներին արգելել են մտնել հրամանատարական կետ․ Սեյրան Օհանյան
Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
«Ես եւ գեներալ Խաչատուրովը պատերազմի առաջին օրը գնացել ենք ՊՆ, երկու օր շարունակ մեզ չընդունեցին։ Ես որոշեցի ինքնակամ մեկնել Արցախ՝ աջակցելու ՊԲ-ին, ներկայացա Արայիկ Հարությունյանին, ապա մեկնեցի հրամանատարական կետ։ Սեպտեմբերի 30-ին ես արդեն պնդում էի, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ վերականգնեն բանակցային գործընթացը։
Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ»,- եթերում պատմել է Սեյրան Օհանյանը։
Ըստ նախկին նախարարի՝ իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը, փոխարենն առաջարկել են զորահավաքային, աշխարհազորային ռեսուրսի հարցերը հոգալ։
«Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձեւավորմանը»,- նշել է Արցախի հերոսն ու ավելացրել, որ նոյեմբերի 5-ին երեք կողմից շրջափակման մեջ են եղել, գործել է՝ ըստ իրավիճակի, իսկ բանակի հրամանատարությունն իր հետ կապ հաստատելու փորձ չի արել։
Դառնալով այդ օրերին որոշ շրջանակների կողմից սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե, իբր, կռվի ժամանակ փախուստի է դիմել է՝ Ս.Օհանյանը նշել է.«Իմ ֆիզիկական վիճակից ելնելով՝ չէի կարող փախչել, թող չշահարկեն։ Նոյեմբերի 6-ի առավոտյան մենք լքել ենք քաղաքը, քանի որ բանակի ղեկավարությունը որոշել էր տեղափոխել հրամանատարական կետը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին