Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները

Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։

1. Իմանալ, որ պայմանագրով հանձնելու են Քելբաջարը ու դրանից հետո 2 շաբաթ չզբաղվել Սոթքի խնդրով, ուղղակի հանցագործություն է։ Ռուսական կապիտալով ձեռնարկությունը Հայաստանի չորրորդ հարկատուն է և նրա չաշխատելու դեպքում մեր տնտեսությունը կրելու է ահռելի վնասներ։

2. Սահմանների ճշգրտման գործում Հայաստանը պասիվ դիտորդի դերում է. գալիս են ադրբեջանցիները ռուսների հետ ինչ-որ քարտեզներ ձեռքին, և հայկական կողմը արձանագրում է նրանց որոշումը։ Եվ հենց այդ պատճառով է, որ Արցախի մի շարք բնակավայրեր հայտնվում են Ադրբեջանի ենթակայության տակ։ Նույն Սոթքը խիստ վիճելի է, որովհետև Խորհրդային Միություն ժամանակներում այն միշտ շահագործվել է Խորհրդային Հայաստանի կողմից։

3. Սահմանների ճշգրտման բանակցությունները՝ դելիմիտացիան, չի արվում գեներալների մակարդակով։ Դա միջպետական բանակցությունների խնդիր է։ Հայաստանի իշխանություններն այս խնդիրը չեն պատկերացնում, իսկ Ադրբեջանը հստակ ճշգրիտ քայլերով Հայաստանի համար ստեղծում է լուրջ խնդիրներ։

4. Եթե Սոթքը չաշխատեց կամ կիսով չափ աշխատեց, ապա հարցականի տակ է դրվելու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ապագան։

5. Եթե Սոթքը չաշխատեց, ապա այն մեծ խնդիրներ է ստեղծելու ֆինանսական շուկաների համար։ Մենք, ըստ էության, հայտնվելու նույն վիճակում, ինչ «Լիդիանի» պարագայում՝ արտաքին ներդրումներ ներգրավելու համատեքստում։

6. Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ պրոբլեմներ է ստեղծում մեր տնտեսական եզակի հզորությունների համար։ Եվ Սոթքը միակը չէ։ Սյունիքի ճանապարհներն ըստ էության դառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Քաջարանի ու Ագարակի կոմբինատների փոխադրումների համար լրջագույն պրոբլեմներ կարող են ստեղծվել։

Հայաստանը մտել է շատ բարդ փուլ, և հետպատերազմյան այս փուլում տեղի են ունենում պատմական իրադարձություններ և Հայաստանը կարող է ունենալ անդառնալի կորուստներ։

Հայաստանում այսօր իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա Ն. Փաշինյան, որն ունի միջազգային հեռախոսազանգերի ֆորմալ իրավունք, որոնց արդյունավետությունը դժվար է հասկանալ։ Ուրիշ ոչինչ։

Զարգացումները ցույց են տալիս, որ.

ա/ Կա´մ Ն. Փաշինյանը չի հասկանում խնդիրները, դրանց հրատապությունը, դրանց խորությունը և անդառնալիության պահը։

բ/ Կա´մ, հասկանալով, որ ինքը շուտով չի լինելու իշխանության, մեծագույն վնաս է հասցնում Հայաստանի հաջորդ իշխանություններին և Հայաստանին։

Սա չի կարելի թույլ տալ։ Շատ կարևոր է այսօր նաև ոչ իշխանական գործիչների պահվածքը։ Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, ապագա կառավարությունում տեղերի բանակցությունը չէ։ Լիդերությունը առաքելություն է և ունակություն։ Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանում կան մարդիկ և շրջանակներ, որոնք պատկերացնում են իրավիճակը և խնդիրներն ամբողջությամբ։ Դա պետք է արձանագրի նաև մեր հասարակությունը։

Եվ այստե´ղ է, որ հին ու նորի խնդիր լինել չի կարող։ Իսկապես շատ կարևոր է, որ այն մարդը կամ մարդիկ, որոնք խորությամբ տիրապետում են այս նոր ռիսկերին, գրագետ խոսեն։ Սա կարևոր է թե´ ներսի, թե´ դրսի համար։


Այլընտրանքային նախագծեր խումբ