Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր
Պատերազմից հետո զինվորներն անկայուն հոգեբանական վիճակում են, հյուծված են, բայց ապահովված չեն հանգստով, մինիմալ պայմաններով, բուժզննմամբ։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողի մայրը։
«Երեխաները 45 օր պայքարել են՝ մահվան աչքերին նայելով։ Մենք բոլորս ընդունում ենք, որ իրենք ծառայող են, պարտավոր են։ Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերին 27-ից դիրք են պահել։ Ես տվյալներն ունեմ փաստացի։ Պատերազմից հետո իրենք բոլորը շատ անկայուն հոգեբանական վիճակում են, հյուծված են։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ամբողջ բանակը տառապում է կորոնավիրուսով, թութքով, դիզենտերիայով։ Եթե անգամ իրենք են դա շեշտում, ինչո՞ւ մինչև հիմա մեր երեխաները ապահովված չեն հանգստով, մինիմալ պայմաններով, բուժզննմամբ։ Մենք ոչ մի ֆինանսական աջակցություն չենք ուզում որևէ պետական ատյանով։ Մենք պատրաստ ենք մեր երեխաներին տանել բուժզննման, ապահովել իրենց հանգիստը։ Գոնե 20–օրյա ժամկետով հանգիստը ապահովեք մեր երեխաների համար, որ մեր երեխաներին կարգի բերենք։ Հետագա ծառայությունը ինչպես կկազմակերպվի, արդեն համապատասխանան մարմինները կորոշեն», -պատմեց նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg