Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան
Այս 4 օրերին ինձ համար նոր բացահայտումներ եղան. մարդկանց մեծամասնությունը հասկանում, ողջունում են, ասում են՝ մի արեք, ինքը չարժե, որ ձեր առողջությունը վտանգվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ամեն մեկը հասկանում է իրավիճակը, հասկանում են դրա լուծումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ամեն մեկը յուրովի է այդ պահանջը փորձում իրականացնել, մեկը բարձրաձայնելով, մեկը ինչ-որ հանրային գործողության մասնակցելով, մյուսն ուղղակի կարծիք հայտնելով, բայց Կառավարության շենքում նստած Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա»,- նշեց նա։
Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու՝ անգամ ամենափոքր գործողությունն ազդեցություն է ունենալու Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլի մեջ են գտնվում նաեւ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանն ու Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար