Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ դեռևս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:»: Օնիկ Գասպարյանի այս նախազգուշացումը անտեսվել է իշխանությունների կողմից, այնպես, ինչպես անտեսվում էր բազմաթիվ հանրային գործիչների նախազգուշացումներն ու ահազանգերը։ Հայաստանն ուներ, ըստ էության, բացարձակ ավանտյուրիստ իշխանություն։

Բազմաթիվ իշխանական գործիչներ այն ժամանակ հանդես եկան կիսագրագետ վերլուծություններով, իսկ երբեմն էլ «Բա ու՞ր է ձեր պատերազմը» ցինիզմի հասնող արտահայտություններով։

Արդեն պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար.«հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ։»:
Խոսքը սեպտեմբերի 30-ի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին է։ Նիստին, բացի ԱԽ անդամներից՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, փոխվարչապետեր Տիգրան Ավինյան, Մհեր Գրիգորյան, ՊՆ այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյան, ԱԳ նախկին նախարար Զորայր Մնացականյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Անվտանգության նիստին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ կոչերը՝ հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու, իրենց հետ պատահաբար ունեցած սաղավարտն ու զրահաբաճկոնը տանելու, հակառակորդի ողնաշարը կոտրելու վերաբերյալ։ Եվ սա այն դեպքում, երբ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետը զգուշացրել էր, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

Ինչ էին մտածում Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները, երբ լսում էին վարչապետի իրավիճակին ոչ համարժեք կոչերը, ինչու էին լռում նիստին ներկա անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ նախագահը, նախարարները։ Ինչու են լռում հիմա։ Կամ նրանք պետք է խոսեն, կամ հավասար կիսեն Փաշինյանի պատասխանատվությունը՝ հազարավոր զոհերի, հանձնված հայրենիքի համար։ Կիսեն պատասխանատվությունը այն բանի համար, որ գիտեին, որ երիտասարդներին ուղարկում են 100 տոկոսանոց մահվան, մի կռվի, որի մասին երկրի թիվ 1զինվորականը այլ պատկերացում ուներ, գիտեին, որ երիտասարդների ճակատագիրն արդեն իսկ որոշված է։

Ըստ Օնիկ Գասպարյանի նմանատիպ գնահատականներ նա բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի այլ նիստերում:

Գիտեին, արդյոք, այս նույն մարդիկ, որ Ռուսաստանը լուծման տարբերակներ է առաջարկում, որոնք անհամեմատ ավելի լավն էին, քան այն կապիտուլացիայի համաձայնագիրը, որ ի վերջո ստորագրեց Փաշինյանը։ Գիտեին, արդյոք, որ դեռ 10 օր առաջ, 20 օր առաջ, 30 օր առաջ պակաս ծանր որոշման իրատեսական այլընտրանք կար։ Բայց նախընտրեցին կեղծիք, մանիպուլյացիա, սուտ ու զոհեր։ Այս քայլը պատճառ դարձավ բազմաթիվ նոր զոհերի և տարածքային կորուստների։ Ինչպիսին է եղել նրանց դիրքորոշումը, ինչու չեն խոսում այդ մասին, թե իրենք էլ էին մտածում, որ հասարակության կողմից չեն հասկացվի, և հազարավոր երիտասարդների ուղարկում էին մահվան հետ կռվի, որ իրենց չմեղադրեն։ Եթե չգիտեին դա ուրիշ հարց է,այդ դեպքում այսօր պետք է խոսեն, եթե գիտեին՝ ու լռել են ու հիմա էլ լռում են, ապա՝ իրենց վրա վերցնում են հազարավոր երիտասարդների արյունը և մնացած կորուստների բեռը։
Կամ այս մարդիկ պետք է խոսեն, կամ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատմական պատասխանատվությունը։

Օնիկ Գասպարյանի բացահայտումներից, Պուտինի հնչեցրած հոկտեմբերի 19-20-ի հնարավորության մասին իմանալուց հետո ծագում է մի շատ կարևոր հարց՝ երբ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ՝ կառավարության հրաժարականի և ողջ իշխանությունը կամավոր, առանց ցնցումների բանակին հանձնելու, Արցախի հետ միասնական Պաշտպանության կոմիտե կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչու դուք ձայն չհանեցինք։ Չէ որ դուք գիտեիք, որ դրանով հնարավոր կլինի այլ ընթացք ստանալ և խուսափել ամենօրյա մահերից ու կորուստներից։
Փոխարենը ՊՆ ու ԳՇ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտեցին ՀՀ քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը, հայտնեցին զինված ուժերի հավատարմությունը օրենքով նախատեսված աստիճանակարգությանը, և հաստատեցին ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները անվերապահորեն կատարելու պատրաստակամությունը, իսկ քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ արեցին զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից: Իսկ Փաշինյանը միացրեց ֆեյքերի բանդան ու խաղաց բանից անտեղյակ հասարակության հույզերի վրա։ Իսկ եթե այլ մոտեցում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար վիրավոր քիչ կունենայինք, և որքան նվազ կլինեին տարածքային կորուստները։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ