Պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա և երեք խմբակցություններ միացել են և պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցությունները և միանում են Հայաստանի 17 կուսակցությունների պահանջին: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվող բողոքի ակցիային ասաց Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ես առաջին օրվանից գիտեի, որ միակ ճիշտ խոսողը, իրավիճակը սթափ գնահատողը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է»,-ասաց նա և նշեց, որ Հադրութը շատ վաղուց թուրքերի ձեռքում էր: Նա նշեց, որ Ստեփանակերտում ևս նման գործընթացներ են գնում, սակայն, իհարկե, ոչ այս մասշտաբների:
«Շատ տարօրինակ պատերազմ էր, և այս պատերազմում 80 տոկոսը մարտի դաշտ չհասան, ուղղակի վառվեցին, ասել Աննայի՝ հանուն ոչնչի զոհվեցին: Եթե ամեն մի գեներալի հետ հարյուր հոգի լիներ, մենք այս պատերազմը տանուլ չենք տայի»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար